
Հերոդոտոսին (Ք. ա. 484 - 425) հույները կոչում էին «պատմության
հայր»: Նրա երկը՝ «Հիստորիան», թարգմանաբար նշանակում է հետազոտություն: Հետագայում
գիրքը ստացել է «Մուսաներ» անունը և բաժանվել է ինը մասերի ըստ մուսաների թվի: Գրության
նպատակը եղել է անցյալի մեծ գործերը մոռացությունից փրկելը: Հերոդոտոսը պատմողական
շարադրանքի ներկայացուցիչ է: Նրանից առաջ ստեղծագործած լոգոգրաֆները սահմանափակվում
էին տեղանքների և ցեղերի ցաք ու ցրիվ նկարագություններով: Հերոդոտոսը կապում է իր ողջ
շարադրանքը մեկ սպառիչ թեմայի շրջանակներում: Թեման Ասիայի և Եվրոպայի միջև պայքարն
է: Պատմությունը սկսվում է հոնիացիների դեմ լիդիացիների արշավանքներից: Դա առիթ է տալիս
նրան ներկայացնելու Լիդիայի պատմությունը մինչև պարսիկների կողմից գրավվելը, իսկ հետո
պարսկական կայսրության պատմությունը, որի էքսպանսիան թույլ է տալիս խոսել Բաբելոնի,
Սկյութիայի, Լիբիայի և Թրակիայի մասին, ինչպես նաև ներգրավել որոշ դրվագներ հունական
պատմությունից: Ք. ա. 478 թ. հունապարսկական կռիվների նկարագրության մեջ Հերոդոտը ընդգծում
է Աթենքի բացառիկ դերը Հունաստանի համար: Պատմիչը բոլորովին զուրկ է պարսիկների հանդեպ
թշնամական վերաբերմունքից: Պատմական պրոցեսների շարժման դրդապատճառների նրա դիտարկումները
դեռևս կրում են դիցաբանական աշխարհայացքի հզոր ազդեցությունը: Ինչպես Էսքիլոսը և Սոփոկլեսը
նա չի կասկածում, որ աստվածներն են կառավարում աշխարհը: Պատմության իրական ուժեր են
ինչպես աստվածների նախանձը, այնպես էլ պատիժը անարդարության և չափազանցության համար:
Առասպելական նյութը «Պատմության» մեջ մեծ է: Պատկերման պլաստիկությունը
ապահովում է Հերոդոտոսի գրական փառքը: Կրեսոսի, Սոլոնի և Կյուրոսի պատանեկության մասին
նրա հաղորդումները իրենց հանրաճանաչությամբ կարող են համեմատվել Հոմերոսի պոեմների
հետ:
Տես նաև Պլուտարքոս Զուգահեռ կենսագրություններ, Քսենոփոն Անաբասիս և Տակիտոս Կյանքը և գործը
Հերոդոտոս | Պատմություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 21, 2015
Rating:
