
Պոեմի առաջին գլուխը չի պահպանվել:
Դրա բովանդակությունը հաղորդում է հակիրճ ներածականը: Սխալ մեղադրանքով Ռույ դե Բիվար
Սիդ Ռոդրիգոյին Կաստիլիայից աքսորում է Ալֆոնս Վեցերորդ թագավորը: Ռոդրիգոն հրաժեշտ
է տալիս կնոջը՝ դոնա Խիմենային և դուստրերին՝ Էլվիրային և Սոլին: Անբարենպաստ պայմաններում
Սիդը կարողանում է հավաքել ջոկատ, կռիվներ է մղում մավրերի դեմ և ավարը ուղարկում է
իրեն աքսորած թագավորին:
Ռոդրիգոն գրավում է Վալենսիան
և ետ է մղում ալմորավիդների հարձակումները: Ձեռք բերելով պատկառելի ավար՝ Սիդը դրա
մի մասը տալիս է թագավորին և առաջարկում է միավորվել: Սիդի ընծաներից շոյված Ալֆոնս
Վեցերորդը ներում է աքսորյալին և թույլ է տալիս նրա ընտանիքին տեղափոխվել Վալենսիա:
Սիդի դստրերին թագավորը ամուսնացնում է դե Կարիոն ինֆանտների հետ: Հարսանիքը տևում
է երկու շաբաթ:
Սիդի փեսաները նենգ և վախկոտ
մարդիկ են: Մի անգամ, երբ Սիդը քնած է, քաղաքում վանդակից դուրս է պրծնում առյուծը:
Բոլոր հպատակները, բացի ինֆանտներից, նետվում են պաշտպանելու Սիդին: Սրանք թաքնվում
են: Դառնում են ծաղրի առարկա: Կուլ չեն տալիս վիրավորանքը և որոշում են վրեժ լուծել:
Անտառ են տանում Սիդի դուստրերին, որտեղ դաժան ծեծի են ենթարկում:
Սիդը որոշում է պատասխանել
օրենքով: Դատի ժամանակ, որը վարում է թագավորը, նա որպես ազնվական պահանջում է ունեցվածքի
լիակատար վերադարձ և մենամարտ է պահանջում՝ երեքը երեքի դեմ: Մենամարտի ժամանակ հաղթանակ
են տանում Սիդի մարտիկները: Այժմ նրա փեսացուներն են դառնում արժանի մարդիկ՝ Նավարայի
և Արագոնի ինֆանտները: Հնչում է փառաբանում: Սիդը փառաբանվում է: Նա ոչ միայն պատպանել
է իր պատիվը, այլև ազգակից է դարձել թագավորներին:
Երգ իմ Սիդի մասին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 10, 2015
Rating:
