
Արաբիայի ծեր արքա Ռոստևանը՝
չունենալով արու զավակ, որին կարող է ժառանգել գահը՝ գահին է նստեցնում իր միակ դստերը՝ Թինաթինին,
որը սիրահարված է սպարապետ Ավթանդիլին: Արքան
Ավթանդիլի հետ որս անելիս մի օր գետի մոտ հանդիպում է արտասվող ասպետի: Նրա հետ չի
հաջողվում խոսել, քանի որ սուրհանդակներին սպանում ու չքվում է: Մեկ տարի արքան չի
կարողանում գտնել տարօրինակ դյուցազնին: Թինաթինը պատվիրում է այս բանն անել Ավթանդիլին:
3 տարում ասպետին չգտնելու դեպքում Ավթանդիլը պիտի վերադառնա: Երկար դեգերումներից
հետո Ավթանդիլը գտնում է ասպետին, որի անունն է Թարիել: Ընկերանալով և եղբայրանալով
Ավթանդիլի հետ՝ ասպետը պատմում է իր տխուր պատմությունը: Ծառայում է Հնդկաստանի Փարսադան
արքային: Սիրահարված է Նեստան-Դարեջան անունով արքայադստերը: Սակայն հայրը մտադիր է ամուսնացնել
արքայադստերը Խորեզմի շահի հետ: Շահը այդկերպ կդառնա Հնդկաստանի գահաժառանգ, իսկ դրան
հավակնում էր ինքը Թարիելը: Թարիելը սպանել է մրցակցին, իսկ Նեստանին մեղադրել են ապստամբի
հանդեպ արատավոր սիրո մեջ և արտաքսել են Հնդկաստանից: Ասպետը հեռացել է անապատ և ապրել
է այնտեղ: Նրա հետ է եղել արքայադստեր աղախին Ասմաթը:
Ավթանդիլը մխիթարում է ընկերոջը:
Նա վերադառնում է Արաբիա, քանի որ 3 տարին լրացել է և խոստանում է օգնել Թարիելին:
Սակայն Ռոստևան արքան հրաժարվում է նորից բաց թողնել իր սպարապետին և Ավթանդիլը ստիպված
է լինում հեռանալ արքայի կամքի դեմ: Նա իսկապես գտնում է Նեստանին: Պարզվում է, որ արքայադուստրը
փակված է Քաջեթի անառիկ բերդում: Եղբայրացած
Ավթանդիլը, Թարիելը և նրանց երրորդ ընկերը՝ Փրիդոնը, գրոհում են բերդը, ազատում են Նեստանին և վերադառնում յուրաքանյուրն
իր երկիրը:
Տես նաև Լերմոնտով Մծիրի, Դևը և Լոդովիկո Արիոստո Մոլեգին Ռոլանդը
Շոթա Ռուսթավելի | Ընձենավորը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 04, 2015
Rating:
