
Անգամ բանջարավաճառի, մսավաճառի
և նպարավաճառի հետ կատաղի սակարկությունից հետո Դելան կարողանում է տնտեսել ընդամենը մեկ
դոլար և ութսուն ցենտ: Այդ գրոշներով նա պատրաստվում է նվեր գնել ամուսնուն Սուրբ Ծննդյան
տոների առթիվ:
Ջիմը և Դելան վարձում են սենյակ,
որի պայմանները խոսում են ոչ այնքան ծայրահեղ աղքատության, որքան պերճախոս աղքատության
մասին: Ընտանիքն ունի երկու գանձ՝ Դելայի մազերը և Ջիմի ոսկե ժամացույցը:
Դելան կանգ է առնում ցուցանակի
մոտ, որի վրա գրված է. «Զանազան իրերի պատրաստում մազերից»: 20 դոլարով նա վաճառում
է իր գանձը և գնում է Ջիմի համար ժամացույցի պլատինե շղթա: Ընթրիք պատրաստելիս աղոթում է,
որ նոր սանրվածքը Ջիմի սրտով լինի:
Սառած և առանց ձեռնոցների Ջիմը
սարսափով է նայում կնոջը: Ոչ մի սանրվածք չի կարող ստիպել Ջիմին դադարել սիրել իր կնոջը:
Սակայն նա չի կարողանում գիտակցել փաստը, որ Դելան այլևս չունի հյուսքեր: Ջիմը գրպանից
հանում է փաթեթ, որի մեջ դրված են կրիայի պատյանից պատրաստված ու թանկարժեք քարերով
զարդարված սանրեր՝ Դելայի գաղտնի ցանկությունների առարկան: Երկուսի նվերներն էլ առայժմ
հարկ է մի կողմ դնել: Չէ՞ որ Ջիմը սանրերը գնելու համար գրավ է դրել ժամացույցը:
Մոգերը, որոնցից սկիզբ է առել
Սուրբ Ծննդյան ժամանակ նվերներ անելու սովորությունը, իմաստուն մարդիկ էին: Այնպես
որ անպետք լինելու դեպքում նվերները կարող էին նաև փոխանակվել: Այս երկու մոգերը ամենաիմաստունն
են, քանի որ միմյանց են նվիրել իրենց ամենաթանկ գանձերը:
Տես նաև Սոմերսեթ Մոեմ Թատրոն, Ջերոմ Ք. Ջերոմ Երեքը մի նավակում՝ չհաշված շունը և Օսկար Ուայլդ Իդեալական ամուսին
Օ. Հենրի | Մոգերի ընծաները | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 06, 2015
Rating:
