
Ֆրանսիա: 1468 թ.: Թագավոր
Լյուդովիկոս Տասնմեկերորդի դեմ ապստամբել է Բուրգունդիայի դուքս Կառլոս Խիզախը: Ձգտելով
թուլացնել իր հակառակորդին՝ Լյուդովիկոսը դրդում է Կառլոսի հպատակ մի քանի քաղաքների,
որոնց թվում է Գենտը, Լյեժը և Մալինը, ապստամբել իրենց տիրոջ դեմ:
Բուրգունդացի կոմսուհի Իզաբել
դը Կրուան, որը դքսի հպատակներից է, հրաժարվում է ամուսնանալ նրա ֆավորիտի՝ Կամպո Բասո
կոմսի հետ և փորձում է պատսպարվել թագավոր Կառլոսի մոտ:
Դուքսը պատրաստ է պատերազմ
հայտարարել թագավորին, եթե սա չվերադարձնի կոմսուհուն: Թագավոր Կառլոսը ամեն կերպ ջանում
է խուսափել պատերազմից՝ վախենալով, որ Դուքս Կամպո Բասոն կարող է դաշնակցել անգլիացիների
հետ: Համոզում է կոմսուհի դը Կրուային գնալ Լյեժի եպիսկոպոսի մոտ: Միաժամանակ գաղտնի
մտադիր է ամուսնացնել կոմսուհուն ավազակների պարագլուխ «Արդենի Կինճի» (Գիյոմ դը Լա
Մարկի) հետ՝ Բուրգունդիայի սահմանի մոտ դուքսի համար շատ անհարմար թշնամի ստեղծելու
համար:
Կոմսուհուն Լյեժ է ուղեկցում
փոքրիկ ջոկատ, որը գլխավորում է Քվենտին Դորվարդը: Ճանապարհին Քվենտինը ամեն կերպ պաշտպանում
է Իզաբելին և բացահայտում է նրա դեմ հյուսված դավադրությունը:
Գալով Լյեժ՝ կոմսուհին իսկույն
ենթարկվում է նոր վտանգների: Գիյոմ դը Լա Մարկի գլխավորած մարդիկ պաշարում են եպիսկոպոսությունը
և սպանում են եպիսկոպոս Լյուդովիկոս Բուրբոնին: Դժվարությամբ խույս տալով Գիյոմ դը
Լա Մարկից՝ կոմսուհին խնդրում է Քվենտին Դորվարդին տանել իրեն Բուրգունդիայի դուքսի
մոտ: Նրանց հաջողվում է դժվարությամբ հասնել Բուրգունդիա:
Բայց հենց այդ ժամանակ դուքսի
մոտ է հյուրընկալվել թագավոր Լյուդովիկոսը, որը եկել է խաղաղ ելք տալ իրենց վեճին:
Իմանալով Լյեժում տեղի ունեցածի մասին և ընկնելով ցասման մեջ՝ դուքսը հրամայում է թագավորին
բանտ նետել:
Մեծ դժվարությամբ թագավորին
հաջողվում է իր և դքսի վեճը տեղափոխել դատարան և այնտեղ գտնել լուծումը և արդարանալ:
Դուքս Կառլոսը վերստին ուզում
է զբաղվել կոմսուհի Իզաբելի ամուսնության հարցերով: Այս անգամ ուզում է ամուսնացնել
կոմսուհուն Օռլեանի դքսի՝ Լյուդովիկոսի գահաժառանգի հետ: Սակայն Իզաբելան նորից մերժում
է նրան: Զայրացած դուքս Կառլոսն ասում է, որ կամուսնացնի կոմսուհուն առաջին իսկ մարդու
հետ, ով կբերի իրեն Գիյոմ դը Լա Մարկի գլուխը: Քվենտինը կարողանում է կատարել այդ առաջադրանքը
և իր ազգականի՝ Լյուդովիկոս Լեսլիի միջնորդությամբ խնդրում է Իզաբելի ձեռքը և ամուսնանում
է նրա հետ:
Տես նաև Ֆենիմոր Կուպեր Վերջին մոհիկանը, Թոմաս Մայն Ռիդ
Անգլուխ ձիավորը և Մարկ Տվեն Թոմ Սոյերի արկածները
Վալտեր Սքոտ | Քվենտին Դորվարդ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 09, 2015
Rating:
