
1915 թ.: Հարազատ եղբայրները
չեն տեսնվել 37 տարի: Այն բանից հետո հետո, երբ տասեներեք տարեկան Երվանդը ուղարկվում է Վենետիկ:
Եղբայրները ոչինչ չգիտեն իրար մասին: Երվանդը որոշում է վերադառնալ հայրենիք կնոջ և
որդիների հետ, որպեսզի մեծ ընտանիքը միավորվի, որդիները տեսնեն նախնյաց հողը, լսեն
հայերենը: Սմբատը երջանիկ է: Պատրաստվում է եղբոր ժամանմանը: Արտույտների ագարակը Արսլանյանների
հին ամառանոցն է քաղաքից դուրս, բլուրների վրա, որը կառուցել է նրանց հայրը: Հիմա Սմբատը
վերանորոգում և տեսքի է բերում այն: Պատրաստվելով վերադառնալ հայրենիք Երվանդը մտադիր
է հող գնել Արտույտների ագարակի հարևանությամբ և տուն կառուցել, որպեսզի երկու ընտանիքներն
ավելի միավորվեն:
Սակայն երջանիկ նախագիծը չի
իրականանում: 1915 թ. Իտալիան մասնակից է դառնում Առաջին աշխարհամարտին և սահմանները
փակվում են: Ճանապարհորդությունը երբեք տեղի չի ունենա և երկու եղբայրների զավակները
երբեք չեն հանդիպի: Մեծ ընտանիքը երբեք չի հավաքվի: Մայիսին սկսվում են հայերի զանգվածային
ջարդերը: Արտույտների ագարակ են ներխուժում մարդասպանները և սպանում են բոլոր տղամարդկանց
և տղաներին: Կանանց և աղջիկների համար նախատեսված է ուրիշ մահ: Նրանց տանում են ուրիշ
գերված հայ կանանց մոտ: Մարդկանց քարավանները մարդասպանների հսկողությամբ և ուղեկցությամբ
պիտի հետիոտն անցնեն հարյուրավոր կիլոմետրեր այրող արևի տակ, առանց սննդի և առանց
ջրի:
Սմբատի ընտանիքի մնացորդները
բերվում են Հալեպ: Այստեղից երեք աղջիկներին (նրանցից մեկը զգեստոփոխված տղա է) ֆրանսիական
դեսպանատան հայ աշխատակիցը՝ նրանց ազգական Զարեհ Արսլանյանը օգնում է ազատվել ճամբարից:
Նա մտնում է ճամբար երկհատակ կառքի մեջ նստած, թաքցնում է կառքի մեջ երեխաներին և դուրս
բերում ճամբարից:
Անտոնիա Արսլան | Արտույտների ագարակը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 24, 2016
Rating:
