
Ցիլնիուս Մեկանասը Օգոստոս
կայսեր ժամանակաշրջանի գրական, պետական խոշոր գործիչներից մեկն է: Նա եղել է հռոմեական
գիտության, գրականության, արվեստի հովանավորը: Հետագա դարերում Մեկենաս անունը դարձել
է հասարակ անուն և ըմբռնվել է որպես մշակույթի հովանավոր ու խրախուսող: Մեկանասը թեպետ
զբաղվել է քաղաքականությամբ և զբաղեցրել է բարձր քաղաքական պաշտոններ, առանձնապես աչքի
է ընկել որպես հռոմեական գրականության, արվեստի և պոետների ու արվեստագետների հովանավոր:
Հորացիոսին և Վերգիլիոսին կալվածքներ է նվիրել: Բացի նյութական միջոցներից աջակցել
է պոետներին նաև նրանց ստեղծագործական ունակությունները զարգացնելու գործում: Մեկենասը
եղել է պոետ և արձակագիր: Իր տունը դարձրել է կենտրոն պոետների ու ժամանակի մտքի առաջավոր
ներկայացուցիչների համար: Երիտասարդ գրողներին առար քաշելու գործում նա ցուցաբերել
է մեծ հմտություն, զգուշավորություն ու պետական պատասխանատվություն և ընտրելով լավագույններին,
խրախուսել է նրանց հոգատարությամբ, ղեկավարել և ցույց տվել օժանդակություն թե խոսքով
և թե գործով:
Մեկենասի գրական խմբակի անդամները
հանդիսացել են ժամանակի հռոմեական գրականության ամենախոշոր դեմքերը՝ Վարիուս Ռուֆուսը,
Վերգիլիոսը, Հորացիոսը և ուրիշներ: Մեկենասի խմբակում Վերգիլիոսն առաջնակարգ դեր ուներ:
39 թ. նա Մեկենասի հետ ծանոթացնում է Հորացիոսին, որը հետագայում դառնում է Մեկենասի
սիրելին: Իր պոեմներում Հորացիոսը հարգանքով է հիշում Մեկենասին: Վերգիլիոսը նրան է
ձոնում իր «Բուկոլիկներ» պոեմը:
Մեկենասը թողել է ոչ մեծ գրական
ժառանգություն: Նա գրել է ինչպես արձակ, այնպես էլ չափածո: Զբաղվել է բնագիտությամբ:
Արձակ գործերի թվին է պատկանում «Խնջույքը» (Symposium), որ հիշեցնում է Պլատոնի համանուն
երկը: Գրել է փքուն և ճոռոմ ոճով: Վալերիուս Մեսալայի և Ասինիուս Պոլիոնի գրական խմբակներին
հակառակ Մեկենասի խմբակը նպատակ ուներ գովերգելու և փառաբանելու Օգոստոս կայսեր իշխանությունը
և հավերժացնելու նրան պատմության մեջ:
Տես նաև Օվիդիուս «Սիրո արվեստը»,
Սենեկա «Բարոյական նամակներ Լուցիլիուսին» և Ապուլեոս «Կերպարանափոխություններ»
Ցիլնիուս Մեկենաս
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 07, 2016
Rating:
