
Մեր թվարկությունից հետո երկրորդ դարում բանտի խցում նստած
են երկուսը՝ Տուլիուս Վարոնը և Պուբլիուս Մարցելուսը: Բանտախուցը գտնվում է հսկայական
պողպատե աշտարակում, որն ունի հազար մետր բարձրություն: Տուլիուսը և Պուբլիուսը ոչ
մի հանցանք չեն գործել, բայց Տիբերիոսի հրամանով ցմահ բանտարկված են ըստ վիճակագրական
միջինի, որը պատվիրում է բանտում պահել բնակչության 6,7 տոկոսը: Տիբերոսը նվազեցրել
է այդ թիվը և հասցրել 3-ի, վերացրել է մահապատիժը և օրենք է սահմանել, որ Հռոմի բնակչության
3 տոկոսը բանտում մնան ցմահ, անկախ նրանից գործել է արդյոք տվյալ մարդը հանցանք, թե
ոչ: Իսկ թե ով պիտի բանտ նետվի, որոշում է համակարգիչը:
Տուլիուսը և Պուբլիուսի խուցը մեկ սենյականոցի և տիեզերանավի
բաժանմունքի նման ինչ-որ բան է: Տուլիուսը հռոմեացի է, իսկ Պուբլիուսը գավառից է: Տուլիուսը
չի դժգոհում իր վիճակից: Նա ծով ժամնանակ ունի: Պուբլիուսին պակասում են կենցաղային
զվարճանքները: Տուլիուսը որպես իսկական հռոմեացի հակված է ամեն բանի վերաբերել ստոիկաբար:
Նրանք հաճախ են վիճում և Տուլիուսը մեղադրում է Պուբլիուսին ազատություն տենչալու համար՝
կոչելով դա բարբարոսություն: Փախուստը կլինի անցում պատմությունից դեպի մարդաբանություն,
իսկ աշտարակը տարածության դեմ հաղթանակն է և ժամանակի ներկայությունը: Տարածությունը
բարբարոսության էությունն է: Նա ասում է, որ Պուբլիուսին ավելի հեշտ կլիներ դառնալ
քրիստոնյա, քան մնալ իսկական հռոմեացի:
Տուլիուսը գրազ է առաջարկում Պուբլիուսին մի քնաբերի վրա,
որ նա կփախչի աշտարակից: Պուբլիուսի քնած ժամանակ նա խցում է թողնում միայն Օվիդիուսի
և Հորացիոսի կիսանդրիները՝ թափելով մյուսները աղբահեռացման խողովակի մեջ: Դրանք սպանում
են կոկորսիլոսներին և նա կարողանում է դուրս գալ:
Անթնանալով Պուբլիուսը հեռախոսով հաղորդում է Տուլիոսի փախուստի
մասին: Բայց պրետորը արդեն գիտի դրա մասին, քանի որ Տուլիուսը ինքն է քաղաքից զանգահարել
և պատմել եղածը: Դուռը բացվում է և հայտնվում է Տուլիուսը: Պուբլիուսը չի կարող հասկանալ,
թե ինչու նա կարողանալով իրականացնել փախուստը, նորից վերադարձել է: Տուլիոսը բացատրում
է, որ եկել է քնաբերը ստանալու համար: Քնաբերը նույն ազատությունն է, իսկ ազատությունը
քնաբեր է: Բայց Պուբլիուսին անհասկանալի են այս պարադոքսները: Եթե նա կարողանար փախչել,
չէր վերադառնա:
Պուբլիուսը խնդրում է պատմել, թե ինչպես է փախել աշտարակից:
Տուլիուսը բացատրում է, որ գաղափարը հուշել է քնաբեր հաբերի անոթը, որը ունի գլանի
ձև: Պուբլիուսը ուզում է փախչել, որովհետև բանտը մահվան լավ տեղ չի համարում: Ազատությունը
նրան պետք է որպես մահվան թեմայի վարիացիա: Տուլիուսը կարծում է, որ ամեն տարածության,
նաև բանտի տարածության վատն այն է, որ այն ունի տեղ, որտեղ մենք չենք լինի: Իսկ ժամանակի
մեջ այդպիսի տեղ չկա, քանի որ ժամանակը չունի տեղ ընդհանրապես: Ինքը գնահատում է քունը,
որովհետև դա հնարավորություն է հետմահուն իմանալու համար: Ընդունում է քնաբերը և նախապես
իրեն մոտեցնում Օվիդիուսի և Հորացիոսի արձանները: Պուբլիոուսը հացնում է, թե ինչի համար
են այդ կիսանդրիները, որոնք նրան ավելի թանկ են քան մարդը: Պուբլիոսը պատասխանում է,
որովհետև մարդը նույնքան միայնակ է, որքան միտքը, որը մոռացվում է:
Տես նաև Չեխով Չինովնիկի մահը, Մայակովսկի Փայտոջիլը և Պաստերնակ
Դոկտոր Ժիվագո
Իոսիֆ Բրոդսկի | Մարմարը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 30, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 30, 2016
Rating:
