
Իտալական փոքր քաղաքում ծնվում է Ջելսոմինո անունով մի տղա:
Նա ունի շատ բարձր ձայն, որը ամեն բան կոտրում ու ավերում է: Ուսուցիչն ասում է, որ
այդ ձայնը նրան մեծ երջանկություն կբերի: Բայց բոլորը տղային առաջարկում են լռել, իսկ
նա, քանի որ ուզում է դառնալ երգիչ, հեռանում է աշխարհով մեկ շրջելու: Նա հայտնվում
է Խաբեբաների երկրում, որտեղ ամեն բան հակառակն է: Բոլորը ստում են, թարս բաներ անում
և որտեղ անգամ կատուները հաչում են, իսկ շները մլավում: Խաբեբաների երկրում առավոտը
կոչում են երեկո, իսկ առավոտը երեկո: Զարմանքից Ջելսոմինոն բղավում է ու պատից անջանտվում
է նկարված կատուն՝ Ցոպինոն: Կատվից Ջելսոմինոն իմանում է Խաբեբաների երկրի պատմությունը:
Շատ տարիներ առաջ երկրում հայտնվել է ծովահեն Ջակամոնը: Նա
գրավել է իշխանությունը և որպեսզի ոչ ոք չպատմի նրա մասին ճշմարտությունը, նոր բառարան
է հրատարակել, որի մեջ բառերի իմաստները գրվել են հակառակը: Սուտ են խոսում ոչ միայն
մարդիկ այլև կենդանիները:
Ցոպինո կատվին հաջողվում է բարձրանալ թագավորի պալատի պատժգամբին
և տեսնել, որ թագավորը կրում է ոսկե կեղծամ, իսկ ինքը ճաղատ է: Կատուն քաղաքի բոլոր
շենքերի պատերին գրում է, որ թագավորը կեղծամ է կրում: Սակայն ոմն սենյոր Կալիմերոն
մատնում է կատվին:
Այդ ընթացքում Ջելսոմինոյի ձայնը լսած օպերային թատրոնի տնօրեն
Դոմիսոլը հրավիրում է նրան իր թատրոն: Թատրոն եկած թագավորի կեղծամը Ջելսոնինոյի ձայնից
թռչում է: Թատրոնը փլվում է, իսկ Դոմիսոլը վազում է Ջելսոմինոյի հետևից, որպեսզի սա
հատուցի հասցրած վնասը: Նա և Ցոպինո կատուն հայտնվում են Բանանիտո նկարչի մոտ, որին
համոզում են նկարել իրական աշխարհը և ոչ թե խեղաթյուրել այն, ինչպես պահանջում է Խաբեբաներիր
երկրի օրենքը: Նկարիչը նկարում է Ցոպինոյի չորրորդ թաթը: Մինչ այդ կատուն ուներ միայն
երեքը:
Նկարչին շուտով բռնում և բերում են թագավորի մոտ, որտեղ սա
հրաժարվում է զենք նկարել և նրան տեղավորում են հոգեբուժարան: Սակայն այստեղ նա Ցոպինոյի
օգնությամբ կարողանում է նկարել բոլոր այն պիտույքները, որոնք անհրաժեշտ են նրան փախուստի
համար, իրերը դառնում են իրական և նա փախչում է: Ջելսոմինոն գալիս է հոգեբուժարանի
մոտ և սկսում է երգել: Նրա երգից ամեն բան սկսում է փլուզվել: Թագավոր Ջակոմոնը փախչում
է: Խաբեբաների թագավորությունը դադարում է գոյություն ունենալ:
Բանանիտոն վերականգնում է պալատը, իսկ Ջելսոմինոն զբաղվում
է երաժշտությամբ:
Տես նաև Չիպոլինոյի արկածները
Ջանի Ռոդարի | Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 24, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 24, 2016
Rating:
