
Վեպում զուգահեռ նկարագրվում
են երկու տարբեր ժամանակներ: Գլխավոր դեպքերը տեղի են ունենում 1980-ականներին, սակայն
վեպի միջանկյալ գլուխներում մեջբերվում են թուրք Մուստաֆա Նեդիմի «Հայ եղեռնը. իմ վկայությունները»
գրքից հատվածներ։ Սրանով հեղինակին հաջողվում է 1980-ականներին սփյուռքահայերի առջև
ծառացած հիմնախնդիրները կապել հիմնական պատճառի՝ հայերի ցեղասպանության և դրա հետևանքների
հետ։ Մեկ ընտանիքի՝ Վահանյանների և նրանց հետ կապված ազգականների կյանքի օրինակով հեղինակը
ցույց է տալիս հայ ժողովրդի աշխարհասփյուռ ճակատագրի ողբերգությունը: Թուրք Մուստաֆա Նեմիդի կերպարում
հեղինակը պատկերում
է ցեղասպանության տարիներին
հայերի կողքին կանգնող, հայի համար ցավող մարդուն՝ անցյալի մարդուն, իսկ Էնիս բեյի կերպարը ներկայացնում է մերօրյա թուրքին, որն անտեղյակ է իր պապերի վայրագություններին, ցավով, բայց կասկածանքով
է մոտենում ցեղասպանության մասին փաստերին և փորձում է ընդունել իր ազգի մեղքը: Վեպը բաղկացած է երեք մասից: Սյուժեն կառուցված
է տարբեր հատվածների կցումով: Վեպում պատմվում են 1980-ական թթ. դեպքերը, որոնց զուգահեռվում են 1912 թ.-ից առաջ Ալքեսանդրոպոլում և Կարսում կատարված դեպքերը: Ապա
տարբեր հաջորդականությամբ պատկերվում
են 1914 թ.-ը՝ Առաջին համաշխարհային պատերազմը,
1915 թ.-ի ջարդը Կարսում, Էրզրումում,
Տիգրանակերտում, գաղթը Արևելյան Հայաստան, Համաշխարհային երկրորդ պատերազմը, հետպատերազմյան դեպքերը և 1980-ական թթ.: Առանցքային ժամանակը 1982 թ. դեկտեմբերի
ութն է՝ ընտանիքի, ավելի ճիշտ գերդաստանի
տատի՝ Նունե մայրիկի ծննդյան 85-ամյակը: Բոլոր գործողությունները պտտվում են այդ օրվա և այդ կերպարի շուրջ: Հաջորդող ու նախորդող դեպքերը տեղի են ունենում Երևանում, Ռուսաստանում,
Հարավային Ամերիկայում,
Ավստրալիայում, Բեյրութում,
Սիրիայում, Անգլիայում
և հայկական մի փոքրիկ քաղաքում, որի անունը հեղինակը չի նշում:
Նունե մայրիկի հուշերից իմացվում է, որ 1910 թ. նա Ալքեսանդրապոլում ամուսնացել է կարսեցի Շիրակ Վահանյանի
հետ: Սկիզբ է դրվում Վահանյան-Մուղնեցյան
գերդաստանին:
Նունե մայրիկի հուշերում
հառնում են Կարսի խաղաղ կյանքը, իր հարսնության
տարիները, ապա 1914 թ. պատերազմը,
ամուսնու մասնակցությունն այդ պատերազմին, հարազատների
դաժան սպանդը, գաղթը: Գաղթի ճանապարհին գերդաստանը
շատ բարեկամներ
է կորցնում, թուրքի յաթաղանից
սպանվում են շատերը, «էրգրի» հանդեպ կարոտը տանջում է ծեր կնոջը ողջ կյանքում, անգամ 70 տարի անց Նունե մայրիկը ծոցում պահում է Կարսի իրենց տան բանալիները
և մահից առաջ հանձնում իր շառավիղներից
մեկին՝ թոռանը: Բայց ցավի, կարոտի, անցյալի ու ներկայի սահմանագծում ապրող այս կնոջ մեջ բացակայում
են ցասումը, ատելությունը այդ ոճիրն իրագործողի
նկատմամբ: Նա մեծ սիրով է ընդունում
իր տանը թուրք երիտասարդին,
անգամ մտահոգվում
նրա համար: Արհավիրքին ականատես եղած և դրանից տուժած կինը չի կորցնում իր մարդկային հատկանիշները:
Ցեղասպանության տարիներին
տեղի ունեցած արհավիրքներից մահանում են Նունե մայրիկի բարեկամներից
շատերը, մյուսներն
էլ գաղթում են տարբեր երկրներ՝ Սիրիա, Բեյրութ, Անգլիա: Մուղնեցյան-Վահանյան գերդաստանը առաջին անգամ մասնատվում է: Սյուժետային հաջորդ գիծը տանում է 1941
թվական, երբ ընտանիքին պատուհասում է նոր փորձությունը՝ պատերազմը:
Ավագ որդին՝ Արմենակը, գնում է կռիվ՝ թողնելով նորահարս կնոջն ու մեկ տարեկան երեխային՝ Վարուժանին:
Երկար ժամանակ նրան համարում են սպանված, բայց 30 տարի անց գալիս է նամակ,
որից իմացվում
է, որ նա ողջ է, ապրում է Ամերիկայում, նորից է ամուսնացել
և իր ամերիկացի կնոջից ունի երկու երեխա: Մուղնեցյան-Վահանյան տոհմածառից
հեռանում է ևս մի ճյուղ: Ճակատագիրը
Նունե մայրիկից խլում է
նաև մյուս երկու որդիներին՝
Վռամին և Սիրակին: Առաջինը, թողնելով կնոջն ու մանկահասակ
որդուն, գնում է Ռուսաստան,
այնտեղ կազմում նոր ընտանիք, իսկ երկրորդը ընտանիքի հետ տեղափոխվում է Ավստրալիա: Հետագայում
տատից հեռանում է նաև թոռը՝ Վռամի որդի Շիրակը:
Սյուժետային հաջորդ գծերը զարգանում են Վարուժան և Արամ Վանահյանների
հիշողություններում և մենախոսություններում: Վարուժանը
վեպի առանցքային
կերպարներից մեկն է: Հեղինակը ներկայացնում է այդ հերոսի ներքին դրաման: Վարուժանը Արմենակ Վահանյանի ավագ որդին է, ում հայրը վերջին անգամ տեսել է մեկ տարեկան հասակում, գնացել է պատերազմ և չի վերադարձել:
Տղան որբ է մեծանում, մինչդեռ հայրը ողջ է և նա միայն 30 տարեկանում է իմանում վերջինիս ողջ լինելու մասին, իսկ 40 տարեկանում
մեկնում Ամերիկա՝ նրան հանդիպելու:
Վարուժանը առաջին անգամ հիշատակվում է գնացքի մեջ Երևանից հեռու մի վայր ուղևորվելիս: Այդ փոքրիկ քաղաքում գրող Վարուժանը
անվերջ հիշում է անցյալը՝ մանկությունը, ամուսնությունը, կնոջը, Ամերիկա կատարած այցը: «Ծովից ծով Հայաստան էիք ուզում, օվկիանոսից օվկիանոս Սփյուռք ստացաք»: Սժետային հաջորդ գիծը զարգանում է Արամ Վահանյանի հիշողություններում, երբ ներկայացվում
է 1980 թ. Մոսկվայում նրա հանդիպումը թուրքի հետ (Արամը Նունե մայրիկի մյուս որդու՝ Տիգրան Վահանյանի
որդին է): Վեպի ավարտվում է Նունե Մայրիկի ծննդյան տոնակատարությունից 12 օր նրա մահով:
Տես նաև Վարդգես Պետրոսյան Վերջին ուսուցիչը, Մուշեղ Գալշոյան Կանչը և Ստեփան Զորյան Խնձորի այգին
Վարդգես Պետրոսյան | Կրակե շապիկ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 05, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 05, 2016
Rating:
