
Մեծ երգիծաբանի երկերում արտահայտվել և քննադատվել է անտիկ
հասարակարգի գաղափարական անկումը՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատության աճը,
գրականության ֆորմալացումը:
Լուկիանոսը իր «Երազ» երկում նկարագրում է իր մանկությունը՝
ծնվել է Սիրիայում, Սամոսատե քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն
է սովորել: Հունաստանում համառ աշխատանքի շնորհիվ դառնում է հայտնի փաստաբան, «Ճարտասանության
Պրոմեթևս» և վերադառնում Արևելք: Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսի
կուսակալի գրասենյակում, ծառայելով Հռոմում:
Աթենքում Լուկիանոսի փիլիսոփայական ուսումնասիրությունները
քննադատական բնույթ են կրում՝ նա ընդօրինակում է իր հայրենակից Մենիպպոսին, որին երբեմն
իր երկերում գործող անձ է դարձնում: Նա մեկ իջնում է հանդերձյալ աշխարհ («Ճանապարհորդություն
դեպի ստորերկրյա աշխարհ»), մեկ երկինք է ճախրում («Իկարոմենիպպոս»): Հայտնի են Լուկիանոսի
հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները, կյանքի վերջում նա դառնում է էպիկուրական ոճով և սկսում է ծաղրել կինիկներին («Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք»):
Լուկիանոսի երգիծանքը խոր չէ, սրամիտ է, նրբագեղ և բազմազան:
Լուկիանոսի կերպարները, սյուժեները, հատկապես ոճը, մեծ ազդեցություն են գործել եվրոպական
հեղինակների վրա՝ նրա «Լուկիանոսը կամ ավանակը» հայտնի է Ապուլեոսի լատինական մշակմամբ,
Լուկիանոսի սյուժեով է գրված Գյոթեի «Կախարդի աշակերտը» բալլադը, նրա «Ճշմարիտ պատմությունը»
օրինակ է ծառայել Ռաբլեի և Սվիֆթի համար, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը:
Տես նաև Արիստոփանես Ամպեր
Լուկիանոս | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 06, 2017
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 06, 2017
Rating:
