Արքիմեդ
(համառոտ)

Արքիմեդի (Ք. ա. 287-212) բազմաթիվ աշխատությունների թվում
հարկ է առաջին հերթին հիշատակել հետևյալները. «Գնդի և գլանի մասին», «Շրջանի չափման
մասին», «Պարույրների մասին», «Պարաբոլի քառակուսի մակերեսի մասին», «Հարթությությունների
հավասարակշռության մասին», «Լողացող մարմինների մասին» և այլն:
Անտիկ գիտության պատմաբանները համարում են Արքիմեդին ամենապայծառ
գլուխը հունական գիտության պատմության մեջ: Նա տվել է հիդրոստատիկայի հիմքերը: «Լողացող
մարմինների մասին» տրակտատում գտնում ենք նրա հանրահայտ օրենքը. «Հեղուկից ավելի
ծանր մարմինները սուզվում են հատակը և դառնում են ավելի թեթև, իսկ դուրս մղված հեղուկի
ծավալը հավասար է տվյալ մարմինի ծավալին»: Արքիմեդը տվել է ստատիկայի տեսության հիմքերը,
օրինակ՝ լծակի օրենքը, որը սովորեցնում է, որ երկու մեծություններ հավասարակշռության
մեջ են, եթե նրանց միջև հեռավորությունը փոխադարձ
համեմատական է նրանց կշռին: «Տվեք ինձ լծակ և ես կշրջեմ աշխարհը» հայտնի ասույթը հաղորդում
է Սիմպլիկիուսը՝ վերջին նեոպլատոնականներից մեկը:
«Ավազան» տրակտատում Արքիմեդը նորույթ է ներմուծում գրաֆիկական
թվաբանության մեջ՝ հնարավոր դարձնելով գերմեծ թվերի սիվոլիկ նշանակումը (մինչ այդ թվերը
նշանկում էին հունական այբուբենի տառերով):
Հաճախ է խոսվել Արքիմեդի ապացույցների ծանրաշնչության և արհեստականության
մասին, սակայն գիտնականը օգտվել է ինդուկտիվ և ինտուիտիվ մեթոդներից (ինչպես նա է ասում
«մեխանիկական եղանակից»): «Մեթոդի մասին» տրակտատում է Արքիմեդը գրում է, որ առաջնորդվել
է սկզբունքներով, որոնցից օգտվել են. «Եվդոքսը, որը նախ գտավ, որ կոնը գլանի մեկ երրորդ
մասն է, իսկ բուրգը՝ պրիզմայի երրորդ մասը… և Դեմոկրիտը, որը դուրս է բերել ֆիգուրների
բնութագրերը առանց նախնական ապացույցների»:
Արքիմեդը մեծ տեսաբար մաթեմատիկոս է և իր ինժեներական գյուտերը
համարում է երկրորդական: Եվ, սակայն, ինժեներական պրպտումներն են օգնում նրան ստեղծել
Սիրակուզի պաշտպանության համար օգտագործվող բալլիստիկ մեքենաները: Հայտնի է, որ նա
կառուցել է պլանետարիում, որը հիացրել է Կիկերոնին:
Արքիմեդ համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 21, 2015
Rating:
