Մարտին Լյութեր
(համառոտ)

Հնում ասում էին. «Այնտեղ, ուր Էրազմը գլխով է անում, Լյութերը
հարձակվում է»:
Մարտին Լյութերը (1483-1546) կիսում է իր ժամանակը և ինչպես
փոթորիկը անցնում է իր դարի հոգևոր և քաղաքական կյանքի վրայով: Նրա բազմաթիվ աշխատություններից
կարելի է առանձնացնել հետյալները. «Հռոմեացիներին ուղղված թղթերի մեկնություն», «15
թեզիս ինդուլգենցիայի մասին», «28 թեզիս հայդելբերգյան քննարկման վերաբերյալ», «Գերմանական
ազգի քրիստոնյա ազնվականությանը», «Քրիստոնեական կրթության ռեֆորմի մասին», «Եկեղեցու
բաբելոնյան գերության մասին», «Քրիստոնյայի ազատության մասին» և «Կամքի ստրկության
մասին» (գրված է Էրազմ Ռոտերդամցու դեմ:)
Լյութերի ուսմունքը բովանդակում է 3 կետ: 1. Մարդու արմատական
արդարացումը կարող է տեղի ունենալ միայն հավատի շնորհիվ: 2. Ճշմարտության միակ աղբյուրը
Սուբր Գիրն է: 3. Պիտի գոյություն ունենա Աստծուն ծառայելու ունիվերսալ ուսմունք, որի
հետ պիտի կապված լինի Սուրբ Գրի մեկնության ազատությանը:
Մարդիկ ստեղծված են ոչնչից, ահա ինչու նրանց գործերը Աստծո
աչքերում ոչինչ են: Ոչինչը հնարավորություն ունի վերածվելու նոր արարման շնորհիվ վերածնության,
որը նախանշվում է Նոր Կտակարանում: Ադամի մեղսավոր անկումից հետո մարդն այնքան է սնանկացել,
որ ինքնութույն ոչինչ անել չի կարող: Այն ամենը, ինչ մարդը ստեղծում է ինքն իր համար,
տենչանք է և կապված է էգոիզմի հետ: Այդ դեպքում մարդու փրկությունը կախված է աստվածային
սիրուց: Հավատը այս ամենի ըմբռնումն է:
Հավատն արդարացնում է առանց «գործերի»: Սուրբ Գրերը պիտի
հասկացվեն տառի ճշտությամբ: Հարկ չկա փաստարկել դրանք բանականությամբ և կառուցել մետաֆիզիկական-աստվածաբանական
մեկնություններ: Ժողովները, պապը և եպիսկոպոսները միայն խանգարում են սրբազան տեքստի
ըմբռնմանը:
Աստվածաշնչի գերմաներեն թարգմանությունը, որը նախաձեռնում
է Լյութերը նպատակ ունի մի կողմից հասանելի դարձնել Աստվածաշունչը ժողովրդին, մյուս
կողմից անմիջական դարձնել այդ հաղորդակցությունը: «Ինչ վերաբերում է հերետիկոսներին,
կեղծ մարգարեներին և դոկտորներին, ապա հարկ չկա ոչ արմատախիլ անելու նրանց, ոչ էլ սահմանափակելու:
Քրիստոսը հստակ ասում է, որ պետք է նրանց կյանքի իրավունք տալ»:
Հոռետեսական և իռացիոնալ մտքերն առկա են Լյութերի գրեթե բոլոր
գրվածքներում, բայց հատկապես՝ «Կամքի ստրկության մասին» տրակտատում, որն ուղղված է
Էրազմ Ռոտերդամցու դեմ: Մարդու արժանիքների ըմբնման հարցում այստեղ տեղի է ունենում
նշանների էական փոփոխություն: Մարդը կարող է փրկվել լոկ այն դեպքում, եթե գիտակցում
է, որ բնավ չի կարող լինել իր ճակատագրի արարիչ: Փրկությունը Աստծուց է և քանի դեռ
մարդը երազում է ինքնուրույն ջանքերով ոտքի կագնել, նա մոլորության մեջ է: Միայն հուսահատության
միջոցով նա կարող է բռնել փրկության ճանապարհը:
Մարդկային ցեղը, առանց Աստծո Ոգու, ցեղ, որը հաշվի է նստում
միայն ինքն իր հետ՝ «Սատանայի արքայություն» է:
Մարդկային կամքը ստրուկ է՝ Աստծո կամ սատանայի: Ինչ վերաբերում
է Աստծո ընտրությանը, ապա Նա Աստված է հենց այն պատճառով, որ վեր է ամեն բանից՝ ընտրությունից,
արդարից և անարդարից, եթե սրանք որոշվում են մարդկային բանականության սահմաններում:
Բնությունը և գեղեցիկը արմատապես բաժանված են: Մարդը գործելով
համաձայն բնության՝ գործում է միայն մեղքեր, իսկ ապավինելով բանականությանը՝ ընկնում
է մոլորության մեջ: Անտիկական առաքինությունները արատավոր են:
Աշխարհում փրկություն կարող է տալ միայն Աստծո շնորհը:
Մարտին Լյութեր համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 23, 2015
Rating:
