Յան Հուս
(համառոտ)

Յան Հուսը, որի մահը խարույկի վրա խորհրդանշում է ռեֆորմացիայի
անխոսափելիությունը, մարմնավորում է չեխական Բոհեմիայի պայքարն ընդդեմ կայսրության
և պապական եկեղեցու:
Ընտրյալների եկեղեցին համարելով անտեսանելի՝ Յան Հուսը եղել
է հարստության ու անարդարության մոլի թշնամի: Լինելով կղերականության և աշխարհիկ իշխանության
համամասնության տեսության հեղինակ՝ նա անհրաժեշտ է համարում եկեղեցական քարոզները կարդալ
ազգային լեզուներով:
1410 թ. Հուսը քարոզ է կարդում կաթոլիկ եկեղեցում, որը կոչում
է Քրիստոսին հավատացողների միստիկ մարմին: Պրահայի եպիսկոպոսը հրամայում է այրել հերետիկոսի
գրքերը, ինչը հրահրում է ժողովրդական ընդվզում: 1412 թ. Հուսը վտարվում է եկեղեցուց,
սակայն չի հնազանդվում: 1415 թ. նրան ողջ-ողջ այրում են Կոնստանցում:
Դրանով հուսականների ժողովրդական շարժումը չի հաջողվում կասեցնել
և այն շուրջ հարյուր տարի ալեկոծում է Բոհեմիան:
1426 թ. բոհեմական ազգային եկեղեցու ինքնավարության իրավունքն
ի վերջո ճանաչվում է, իսկ երկու տարի անց Բոհեմիայի թագավոր է կարգվում հուսական Յերժի
Պոդեբրադը:
«Մենք բոլորս էլ հուսականներ ենք…»,- կասի Մարտին Լյութերը:
Յան Հուս համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 23, 2015
Rating:
