
Իսկ գերմանացի՞ն, դա անգլիացուց տարբերվում է ճիշտ այնպես,
ինչպես անգլիացի Մառլոյի Ֆաուստը տարբերվում է Գյոթեի ֆաուստից: Երկուսի Ֆաուստներն
էլ կախարդ են, որոնցից մեկը, սակայն, ձգտում է գիտության միջոցավ իշխանություն ձեռք
բերել բնության և մարդկանց վրա՝ անձնական շահի համար, իսկ մյուսը-գերմանականը – հանդիսանում
է զուտ գիտության խանդավառ սպասարկուն՝ գիտության համար:
Նա (հրեան) հաղթեց, որովհետև նրա մեջ պարտականություն է անհատական երջանկության
ձգտիլը, սակայն, հօգուտ Իսրայելի բարօրության: Գովելի է փառասիրությունը, բայց Իսրայելի
փառքի համար. Արդար է հարստանալու տենչը, հարստությունը, բայց դա ո´չ թե որպես նպատակ,
այլ որպես միջոց՝ զայն Իսրայելի դատին ու ազդեցության ծառայեցնելու համար: Եվ հենց
այդ է պատճառը, որ հրեությունը այսօր տեր է մի անպարտելի ուժի – ոսկու և խելքի եղբայրության-իր
ծոցի մեջ: Այսպիսով, միայն նա հաջողեց իր մեծագույն դժբախտությունը, իր արմատական տարտղնումը-կարծեք
ալքիմիաբար վերածել մեծ օրհնության իր համար: … Այսպես, դարերով տանջուածը պիտի դառնա
ազգերի տանջիչը: Ու միշտ հավատարիմ իրեն՝ նա հանճարեղ է և´ տանջելու մեջ:
Որի՞ն հետևել, ահա´ հարցերից ամենաճակատագրականը, որի՞ն՝
- Նազովրեցո՞ւն, թե՞ Բյուխներին, Էմերսոնի՞ն, թե՞ Մարքսին, Մամիկոնյանների՞ն, թե՞ հայ
մտավորականության քաղաքականապես անկապաշտ մասին: Առաջինները – ոգու հսկանե´ր – քո մեջ
կապրեցնեն աստվածայինը, վերջինները՝ մարդկորեն անասնականը. Առաջինները քո մեջ կմշակեն
իդեալիստը, ասպետը, հերոսը, վերջինները՝ գորտի հոգով առօրյապաշտ պաղ մահկանացուն:
Տես նաև Նժդեհ Մտքեր - 2
Գարեգին Նժդեհ | Մտքեր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июня 24, 2015
Rating:
