
Գաբրիել Բագրատյանը՝ հարուստ ծնողների որդին, որը փայլուն
կրթություն է ստացել Եվրոպայում, եղել է թրքական բանակի սպա և ունի քաջության պարգևներ
Բալկանյան պատերազմին մասնակցելու համար, իր ֆրանսուհի կնոջ և որդու հետ վերադառնում
է Փարիզից մահացած եղբոր կալվածքը Թուրքիայում՝ Մուսա լեռան ստորոտում: Նա ունի ամեն
բան՝ դրամ, հարգանք հասարակության մեջ. ընտանեկան երջանկություն…
Բայց այդ աշխարհը փլուզվում է անկանխատեսելի իրողությունների
ճնշման տակ:
1915թ. հուլիսի 13-ին Կիլիկիայի Սուեդիայի շրջանի հայկական
գյուղերում տների պատերին հայտարարություն էր փակցված, որով կարգադրվում էր պատրաստ
լինել ութ օրից ուղևորվելու Միջագետք` Դեր-Զորի անապատ, ուր իբրև թե պետք է վերաբնակեցվեր
ոչ մուսուլմանական ազգաբնակչությունը։ Թուրքական կառավարության ղեկավարներից մեկը՝
Էնվեր փաշան, խաբեությամբ զինաթափում է հայերին և նրանց օրենքից դուրս հայտարարելով՝
սկսում է հայերի նախապես մշակված ու հետևողական
բնաջնջումը: Ի պատասխան թուրքական կառավարության հրամանի` Մուսա լեռան և հարակից
հինգ գյուղերի բնակիչները որոշում են Մուսա լեռան գագաթին կազմակերպել պաշտպանություն։
Տղամարդիկ ու կանայք, ծերունիներն ու երեխաները, թողնելով իրենց տները, բարձրանում
են լեռը` վերցնելով միայն հրազեն, վառոդ, փամփուշտ, կերակուր և ջուր։ Հարձակվող թշնամու
կանոնավոր զորքը պարտություն է կրում, և դրանից գազազած թուրքական հրամանատարությունը
զենքի է կոչում մերձակա գյուղերի ողջ մուսուլմանական բնակչությանը։
Գաբրիել Բագրատյանին լքում է եվրոպական կոսմոպոլիտիզմի փոշին
և նա ասես ինքնաբերաբար գլխավորում է հայկական ինքնապաշտպանության ուժերը: Նա գիտի
ռազմական արհեստը: Հավաքում է մոտակա բնակավայրերի հայկական բնակչությանը և տանում
է Մուսա լեռ:
Իր համախոհների հետ զենք է գտնում և կազմակերպում է պաշտապանությունը
ֆորտիֆիկացիայի կանոնների համաձայն: Չի էլ նկատում, թե ինչպես է դառնում Լեոնիդաս,
իսկ Մուսա լեռը՝ Թերմոպիլե:
Ողջ Թուրքիայով մեկ տեղի է ունենում հայերի ջարդ: Նրանց թալանում
են և բռնի տեղահան անում՝ քշելով անապատները, որտեղ նրանք մեռնում են:
Ողջ Թուրքիայով մեկ հայերի ջարդ է, բայց կանգնած է Մուսա
լեռը՝ հայկական խիզախության ամրոցը: Պաշտպանները հաջողությամբ ետ են շպրտում Թալյաթի
կանոնավոր գումարտակների հարձակումները: Արնաքամ է լինում, բայց կանգուն է Մուսա լեռը:
Ուրիշ ելք չկա:
Քառասուն օր կագնած է Մուսա լեռը՝ առանց հացի ու վառոդի:
Ցամաքի կողմից կտրելով մուսալեռցիներին արտաքին աշխարհից`
թուրքերը որոշում են սովամահ անել նրանց. մյուս կողմից զառիթափն է և ծովը։ Հայերը սկսում
են փրկություն փնտրել ծովի կողմից։ Դիմադրության 53-րդ օրը` 1915թ. սեպտեմբերի 12-ին,
կիրակի առավոտյան երևում է ֆրանսիական «Գիշեն» ռազմանավը։ Լողալով նավին են մոտենում
մի քանի մուսալեռցիներ։ Նավապետը Էսկադրայի հրամանատարին հաղորդում է հայերի օգնության
խնդրանքը։ Շուտով ափին է մոտենում «Ժաննա դԱրկ» ռազմանավը` ուրիշ պահականավերի ուղեկցությամբ։
Մուսա լեռան ապստամբներն իրենց ընտանիքներով` ընդհանուր թվով 4058 մարդ, նավ են բարձրանում
ու փրկվում։
Տես նաև Րաֆֆի Սամվել, Դերենիկ Դեմիրճյան Վարդանանք և
Եղիշե Վարդանի և Հայոց Պատերազմի մասին
Ֆրանց Վերֆել | Մուսա լեռան քառասուն օրը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 14, 2015
Rating:
