
Պարոն Էլիզբարովն ընկերոջ մահից հետո յուրացրել է նրա ունեցվածքը՝
բախտի քմահաճույքին թողնելով իր ընկերոջ ընտանիքը։ Սակայն Օթարյանն ուսումն ավարտելուց
հետո պահանջում է իրենց հասանելիքը՝ ներկայացնելով համապատասխան փաստաթղթեր։ Էլիզբարովի
կրտսեր դուստրը՝ Մարգարիտը, ցանկանում է վերականգնել արդարությունը, սակայն ինքն իրեն
և իր «պատիվը» պաշտպանելու համար Էլիզբարովը պատրաստ է ամեն ստորության: Նա կրակն է
նետում Օթարյանի փաստաթղթերը, որ Մարգարիտի մոտ էին։
Մարգարիտն Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը,
սակայն դրանք այրվում են։ Հայրն այրում է իր աղջկա պատիվը. այսպես է մտածում Մարգարիտն
ու ինքնասպանություն է գործում՝ չցանկանալով ապրել առանց պատվի։
Յուրաքանչյուրը պատիվ կոչվածը յուրովի է ընկալվում։ Էլիզբարյանի
համար պատիվ է համարվում իր անունը, նա չի ուզում բոլորին հայտնի դառնա, որ ինքը խաբեությամբ
է հարստություն դիզել։ Բագրատը երազում է հզոր ֆինանսական սյուն դառնալ, Ռոզալիան անխնա
վատնում է հոր փողերը։ Նրա համար կարևոր է միշտ լավ տեսք ունենալը։ Մարգարիտի համար
կարևոր է ազնվությունը։ Նա ինքը ազնիվ մարդ է և անհրաժեշտ է համարում փաստաթղթերը հետ
վերադարձնել, քանի որ դրանք միակ ապացույցն են, որ ունի Օթարյանը։
Բայց կա մի հանգամանք: Երբ հայրը կրակն է նետում փաստաթղթերը,
Մարգարիտը չի ասում, թե հայրն այրել է փաստաթղթերը,
այլ ասում է՝ հայրն այրել է իր պատիվը։ Նա Օթարյանին խոստացել էր վերադարձնել փաստաթղթերը,
դրանք այրվեցին, այրվեց իր պատիվը, և հետևաբար՝ չարժե ապրել առանց պատվի։
Մարգարիտն ասում է, իբր փաստաթղթերն ինքն է այրել, ինքնասպանությունից
առաջ կամենալով փրկել գեթ հոր պատիվը, և անգամ այդ պահին, մահից րոպեներ առաջ պաշտպանում
է հորը։ Նրան, իհարկե, ոչ ոք չի հավատում։ Բոլորը գիտեն, որ Մարգարիտը նման արարքի
ընդունակ չէ։
Աղջիկը դուրս է գալիս, և րոպեններ անց հայտնված Սուրենն ասում
է, որ Մարգարիտը ինքնասպան է եղել։ Բոլորի հայացքները փոխվում են։ Օթարյանը դուրս է
վազում է և տեսնում է Մարգարիտին անշնչացած։
Ալեքսանդր Շիրվանզադե | Պատվի համար | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 13, 2015
Rating:
