
Կայսերական պալատը: Բոլորը
փնտրում են Կալիգուլային, որն անհետացել է անձնական դրամայից հետո: Պահակը հայտնում
է, որ կայսրին տեսել են այգում: Բոլորը դուրս են շտապում: Ներս է մտնում Կալիգուլան,
որի հայացքը ցրված է, հագուստը՝ կեղտոտ: Ներս մտած Հելիկոնին բացատրում է, որ ուզում
էր լուսինը և որ այսուհետ իրեն պահելու է ավելի տրամաբանված: Նա կրկնում է դա նաև ներս մտած
երիտասարդ Ցենզոնիային: Հետո հայտնում է գանձարանը լցնելու իր որոշման մասին: Բոլորին
հարկավոր է մահապատժի ենթարկել, իսկ ունեցվածքն առգրավել: Ասում է, որ ուզում է հնարավոր
դարձնել անհնարինը: Հրամայում է ներս բերել մեղավորներին և պահանջում է ամեն բան փոխել:
Դա վախեցնում է ներկաներին:
Երեք տարի անց պատրիկիուսները
դժգոհում են Կալիգուլայից: Երեք տարի է, ինչ նա ահի մեջ է պահում ողջ երկիրը: Շատերին
է մահվան դատապարտել, շատերին ստորացրել է: Վիճակն անտանելի է, բայց նրանք չեն համարձակվում
որևէ քայլի դիմել: Բոլորից շատ վրդովված են Մուցիուսը և Մերեյան: Նրանք պատրաստ են
վրեժ լուծել: Ներս է մտնում Կալիգուլան Հելիկոնի և Ցեզոնիայի հետ: Հրամայում է սեղան
գցել: Սենատորները սեղան են գցում: Ճաշի ընթացքում Կալիգուլան սենատորներից մեկին հիշեցնում
է, թե ինչպես է սպանել նրա որդուն: Մի պահ առանձնանում է Մուցիուսի կնոջ հետ: Ստիպում է սենատորներին պարել
և ուրախանալ: Պարզվում է, որ նա գրական երկ
է հեղինակում: Բոլորը դուրս են գալիս: Մնում է միայն Կերեյան: Սա սրվակից ինչ-որ բան
է խմում: Կալիգուլան մեղադրում է նրան հակաթույն խմելու մեջ: Հետո թունավորում է: Մահից
հետո պարզում է, որ Կերեյան դեղ էր խմում: Զրուցում է Սկիպիոն բանաստեղծի հետ:
Կալիգուլան հանձնարարում է
Հելիկոնին բերել լուսինը, և սա համաձայնում է: Սենատորներից մեկը զգուշացնում է Կալիգուլային,
որ նրա դեմ դավադրություն է ծրագրվում: Կալիգուլան չի հավատում:
Կերեյան սկսում է համոզել Սկիպիոնին
միանալ դավադիրներին: Գալիս է Ցեզոնիան և հայտնում է, որ Կալիգուլան իրեն վատ է զգում:
Սենատորներից մեկն ասում է, որ ինքը Յուպիտերը պատրաստ է մեռնել Կալիգուլայի փոխարեն:
Լիովին առողջ կայսրը ներս է մտնում, շնորհակալություն է հայտնում սենատորին և հրամայում
է սպանել նրան: Մյուսներին քշում է: Մնում է Ցեզոնիայի հետ: Խոսում են սիրո և Կալիգուլայի
ընտրած ճակատագրի մասին: Զրույցի վերջում խեղդում է Ցեզոնիային: Կալիգուլայի հայացքի
մեջ խելագարության գծեր կան: Արտասանում է մենախոսություն իր ներքին վիճակի մասին:
Լսվում է աղմուկ: Ներս է մտնում
Հելիկոնը, որին սպանում են դավադիրները: Կալիգուլան կոտրում է հայելին և ծիծաղում է:
Դավադիրները խոցում են նրան դաշույններով, իսկ նա բղավում է, որ դեռ ողջ է:
Ալբեր Կամյու | Կալիգուլա | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 20, 2015
Rating:
