
Վեց տարեկանում տղան կարդում
է այն մասին, թե ինչպես է վիշապօձը կուլ տալիս իր զոհին և պատկերում է փղին կուլ տված
օձին: Դա վիշապօձի պատկերն էր, սակայն մեծահասակները
նմանեցնում են այն գլխարկի: Տղան պատկերում է վիշապօձին նաև ներսից: Մեծահասակները
խորհուրդ են տալիս տղային չզբաղվել հիմարությամբ և անցնել մաթեմատիկային, աշխարհագրությանը
և ուղղագրությանը: Տղան հրաժարվում է նկարչի փայլուն կարիերայից և ընտրում է ուրիշ
մասնագիտություն: Նա դառնում է օդաչու, սակայն շարունակում է ցույց տալ իր նկարը մեծահասակներին
և բոլորը ասում են, որ դա գլխարկ է: Օդաչուն ապրում է միայնության մեջ, մինչև որ մի
օր հանդիպում է փոքրիկ իշխանին:
Դա տեղի է ունենում Սահարայում:
Այստեղ օդանավը վնասվում է, և օդաչուն անապատում հանդիպում է ոսկեհեր տղայի, որը խնդրում
է նրան գառնուկ նկարել: Ի դեպ տղան առաջինն է, որ կարողանում է ճիշտ հասկանալ վիշապօձի
նկարը: Փոքրիկ իշխանը ուրիշ մոլորակից է: Այդ մոլորակը մի տան չափ է, և Փոքրիկ իշխանը
հետևում է իր մոլորակին: Սակայն նրա կյանքը անցնում է միապաղաղ և տխուր: Ամեն բան փոխվում
է, երբ նրա մոլորակի վրա աճում է գեղեցկուհի վարդը: Փոքրիկ իշխանը սիրահարվում է վարդին:
Սակայն վարդը թվում է նրան գոռոզ ու ինքնահավան: Ահա մի օր Փոքրիկ իշխանը հրաժեշտ է
տալիս իր ծաղկին, որը վերջին պահին խոստովանում է, որ սիրում է նրան:
Փոքրիկ իշխանը այցելում է հարևան
6 աստղաբեկորները, որտեղ հաջորդաբար ապրում են՝ թագավորը, փառասերը, հարբեցողը, գործարարը,
լապտերակիրը և աշխարհագրագետը: Պատմելով վերջինիս իր ծաղկի մասին՝ Փոքրիկ իշխանը հիշում
է, որ մենակ է թողել վարդին: Սակայն նրա վիրավորանքը դեռ չի անցել, և նա շարունակում
է իր ճանապարհը: Յոթերորդ մոլորակը Երկիրն է: Այստեղ Փոքրիկ իշխանն ընկերանում է աղվեսի,
օձի և օդաչուի հետ: Օձը խոստանում է օգնել նրան, երբ կարոտի իր մոլորակը: Աղվեսը սովորեցնում
է ընկերություն անել: Բոլորին էլ կարելի է ընտելացնել և բոլորի հետ կարելի է ընկերանալ,
սակայն պետք է պատասխանատվություն կրել ընկերոջ համար: Փոքրիկ իշխանը որոշում է վերադառնալ
իր վարդի մոտ:
Օդաչուն նկարում է Փոքրիկ իշխանի
համար գառնուկ: Փոքրին իշխանը երջանիկ է, իսկ օդաչուն տխրում է, որովհետև հասականում
է, որ իրեն նույնպես ընտելացրին: Օձը օգնում է Փոքրիկ իշխանին վերադառնալ իր մոլորակ:
Օդաչուն նորոգում է իր ինքնաթիռը
և վերադառնում է ընկերների մոտ: Անցնում է 6 տարի: Այդ ժամանակվանից նա սիրում է նայել
աստղերին: Բայց նա անհանգիստ է, քանի որ մոռացել է գառնուկի համար թոկ նկարել: Չէ՞
որ արձակված գառնուկը կարող է գտնել և ուտել վարդը: Եթե վարդն այլևս գոյություն չունի,
ամեն բան աշխարհում կարող է փոխվել: Սակայն ոչ մի մեծահասակ երբեք չի հասկանա, թե ինչքան
կարևոր է դա:
Տես նաև Ռիչարդ Բախ Լիվիգսթոն անունով ճայը և Էռնստ Հոֆման Ոսկե կճուճ և Գաճաճ Ցախես
Անտուան դը Սենտ-Էքզյուպերի | Փոքրիկ իշխանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 18, 2015
Rating:
