
Յոհան Գոտֆրիդ Հերդերը (1744-1803)՝ Իմմանուել Կանտի աշակերտը,
իր գրական գործունեությունը սկսել է որպես «Գրոհ և փոթորիկ» շարժման գաղափարակից: Քարոզիչ,
բանաստեղծ, թարգմանիչ և պատմության տեսաբան Հերդերը մշակել է չորս թեմա: Նա տվել է
լեզվի նոր մակնաբանություն, պատմության նոր ըմբռնում, փորձել է հաշտեցնել սպինոզիզմը
և թեիզմը և առաջադրել է քրիստոնեության, որպես համամարդկային կրոնի գաղափարը:
Ընդունված կարծիքի համաձայն ժամանակակից լեզվաբանության հայրը
Վիլհելմ Հումբոլդտն է: Այդ բանը նույն հաջողությամբ կարելի է ասել նաև Հերդերի մասին:
«Լեզվի աղբյուրի մասին» տրակտատում լեզուն մեկնաբանվում է որպես ոչ միայն պայմանական
և հաղորդակցության ծառայող միջոց, այլև մարդկային բնությանը բնորոշ առանձնահատկություն:
Մարդուն կենդանուց տարբերում է ռեֆլեքսիան, որն էլ կազմում է լեզուն: Պոեզիան խորապես
բնական է և առավել հին է արձակից, քանի որ վերջինս ենթադրում է տրամաբանական միջնորդավորվածություն:
Լեզուն կարգավորում է հեղհեղուկ զգայությունները՝ տալով մարդուն արտահայտչամիջոցներ:
Ավելին, ինքը մարդը լեզվի ստեղծագործություն է: Հենց լեզուն է հնարավոր դարձնում պատմությունը,
մշակույթը: Լեզուն է թույլ տալիս լսել վաղուց հեռացած Հոմերոսին և Օսիանին:
Հերդերի պատմության փիլիսոփայությունը բոլորովին նման չէ
լուսավորիչների պատմության փիլիսոփայությանը: Քանի որ բնությունը օրգանիզմ է, որը զարգանում
է ըստ ֆինալիստական նախագծի, պատմությունը ևս կարելի է բացատրել լոկ այդ նախագծի շրջանակներում:
Պատմությունն իրագործում է Նախախնամության նպատակները և առաջընթացը շարժման մեջ դնողը
ոչ թե մարդու կամքն է, այլ՝ Աստված: Հակառակ լուսավորիչների պետության գաղափարի՝ Հերդերը
շեշտում է ժողովրդի հասկացությունը:
Քրիստոնեությունը Հերդերի համար ոչ թե կրոններից ինչ-որ մեկն է,
այլ՝ համայն մարդկության կրոնը: Հերդերի գաղափարներից շատերը հետագայում նոր կյանք են
ստանում Հեգելի շնորհիվ:
Տես նաև Արթուր Շոպենհաուեր Աշխարհը որպես կամք և պատկերացում
Յոհան Գոտֆրիդ Հերդեր
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 09, 2015
Rating:
