
1757 թ.: Ամերիկյան հողերի
համար պատերազմում ֆրանսիացիները և բրիտանացիները հաճախ են դիմում տեղի հնդկացիական
ցեղերի օգնությանը և օգտագործում նրանց՝ գրավելով իրենց կողմը:
Մայոր Դունկան Հեյվորդի ուղեկցությամբ
երիտասարդ քույրեր Ալիսը և Կոռը գնում են դեպի պաշարված ամրոցը, որը գլխավորում է իրենց
հայրը: Շարժվում են անտառի միջով և նրանց առաջնորդում է Մագուա ցեղի հնդկացի Խորամանկ
Աղվեսը:
Հանդիպում են Բազեի Աչքին, Չինգաչգուկին և Ունկասին: Բազեն
շատ է զարմանում, որ հնդկացին մոլորվել է անտառում ցերեկով: Առաջարկում է բռնել Խորամանկ
Աղվեսին, սակայն սա հասցնում է չքվել: Բազեն Չինգաչգուկի և նրա որդի Ունկասի հետ առաջնորդում
է ուղևորներին: Ենթարկվում են հնդկացիների հարձակմանը, որը ետ են մղում: Սակայն զինամթերքը
սպառվում է և պետք է հեռանալ: Բազեն իր ընկերների հետ հեռանում է օգնության հետևից,
իսկ մայորը և աղջիկները գերի են ընկնում Մագուա հնդկացիների ձեռքը: Խորամանկ Աղվեսը
պիտի վրեժ լուծի աղջիկների հորից՝ գնդապետ Մունրոյից, որը ժամանակին մտրակի հարվածների
է ենթարկել իրեն: Մտադիր է ամուսնանալ Կոռի հետ: Կոռը հրաժարվում է: Աղվեսը որոշում
է պատժել գերիներին: Պաշտպանելով աղջիկներին՝ մայոր Դունկանը կռվի է բռնվում Աղվեսի
հետ: Լսվում է կրակոց: Հասել են Բազեի Աչքը և ընկերները: Աղվեսը մեռած է ձևանում, իսկ
հետո փախչում է:
Ուղևորները հասնում են ամրոցին: Սակայն ֆրանսիացիները գրոհում
են ամրոցը և անգլիացիք մարտից հետո ստիպված են լքել այն և հեռանալ: Ճանապարհին դարձյալ
Մագուա հնդկացիների հարձակում է տեղի ունենում, նրանք գողանում են քույրերին: Գնդապետը,
մայորը, Բազեի Աչքը և Ունկասը գնում են նրանց հետքերով: Հասնում են հնդկացիների ճամբարին:
Այստեղ խենթ ձևացող ոմն Դևիդից իմանում են, որ Ալիսին պահում են ճամբարում, իսկ Կոռին
հանձնել են դելավարներին: Ալիսին սիրահարված Դունկանը ուզում է թափանցել ճամբար: Նա
Չինգաչգուկի և Բազեի Աչքի հետ ծպտյալ անցնում է ճամբարը: Ներկայանում է ֆրանսիացի բժիշկ,
և նրան թույլ են տալիս ազատ շրջել ճամբարում: Սակայն շուտով ճամբարում է հայտնվում
գերեվարված Ունկասը: Իմանալով, թե ով է իրենց գերին, գուրոնները ուզում են մահապատժի
ենթարկել նրան: Խորամանկ Աղվեսը դժվարությամբ կարողանում է համոզել նրանց հետաձգել
մահապատիժը մինչև առավոտ: Ձեռնասուն արջի կերպարանքով ճամբար է թափանցում նաև Բազեի
Աչքը, որի հետ է ազատված Ալիսը, սակայն Խորամանկ Աղվեսը բացահայտում է նրանց: Կապկպում
են Աղվեսին և փախչում են անտառ: Բազեի Աչքը վերադառնում է ճամբար և ազատում է նաև Ունկասին:
Առավոտյան Խորամանկ Աղվեսը իր ջոկատով մեկնում է դելավարների
մոտ: Թաքցնելով ջոկատն անտառում՝ Մագուան մուտք է գործում ճամբար՝ պահանջելով գերիներին:
Դելավարները գրեթե համաձայնում են, սակայն միջամտում է Կոռը և հայտնում, որ գերի է
միայն ինքը, մյուսները ազատվել են: Գնդապետ Մունրոն Կոռի դիմաց մեծ փրկագին է առաջարկում:
Հնդկացին հրաժարվում է: Ունկասը, որը անսպասելիորեն դարձել է առաջնորդ, ստիպված է բաց
թողնել Մագուային և նրա գերիին: Մագուային հայտնում են, որ կես օրից դելավարները պատերազմ
կսկսեն գուրոնների դեմ:
Պատերազմը իրոք սկսվում է: Դելավարները հաղթում են, սակայն
Աղվեսը Կոռի հետ փախչում է: Ունկասը հետապնդում է նրան: Տեսնելով, որ հնդկացին ուզում
է սպանել աղջկան, նետվում է բարձր ժայռից, որպեսզի փրկի նրան և ջախջախվում է: Մագուան
սպանում է Կոռին: Վիրավոր Ունկասը փորձում է կանգնեցնել Մագուային, սակայն սա դաշույնով
սպանում է նրան: Լսվում է կրակոց: Մագուային սպանում է Բազեի Աչքը:
Դելավարները կորցնում են հազիվ ձեռք բերած առաջնորդին՝ Ունկասին,
վերջին մոհիկանին: Որդեկորույս Չինգաչգուկին մխիթարում է Բազեի Աչքը. «Ես էլ չունեմ
հարազատներ և քո պես կարող եմ ասել, որ չունեմ ժողովուրդ»:
Տես նաև Ռոբերտ Լուիս Սթիվենսոն Գանձերի կղզի, Թոմաս Մայն
Ռիդ Անգլուխ ձիավոր և Ջեք Լոնդոն Սպիտակ Ժանիք
Ֆենիմոր Կուպեր | Վերջին մոհիկանը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 28, 2015
Rating:
