
Սոֆիան ողջ գիշեր զրուցել է իր հոր քարտուղար Մոլչալինի հետ:
Գալիս է հայրը՝ Ֆամուսովը և սեթևեթում է աղախին Լիզայի հետ: Բախվում է Մոլչալինին, որը
դուրս է գալիս Սոֆիայի սենյակից: Նրան հանգստացնում են՝ հիշեցնելով, որ Մոլչալինը «միանձնի
բարք» ունի:
Աղախինը մնալով Սոֆիայի հետ միայնակ՝ հիշեցնում է, որ տիրուհին
դեռ ոչ վաղ անցյալում համակրում էր Ալեքսանդր Անդրեևիչ Չացկուն: Սոֆիան
ասում է, որ Մոլչալինի մեջ կա ալտրուիզմ, զգայականություն, որոնք պակասում են Չացկուն:
Հայտնվում է Չացկին, որը հարցուփորձ է անում Մոսկվայի վերջին
նորություններից, հետո ծաղրականորեն է արտահայտվում Մոլչալինի մասին:
Երեկոյան Չացկին նորից այցելում է Ֆամուսովների տուն և Սոֆիայի
հորը հարցուփորձ է անում դստեր մասին: Ֆամուսովը նույնիսկ կարծում է, թե Չացկին ուզում
է խնդրել Սոֆիայի ձեռքը: Խորհուրդ է տալիս Չացկուն նախ կարգի բերել գործերը և հաջողության
հասնել: Չացկին համաձայն է ծառայել, բայց ոչ ստրկանալ: Հայտնվում է նոր հյուրը՝ Սկալոզուբը,
որին Ֆամուսովը շահեկան փեսացու է համարում:
Չացկին զրույցի մեջ վիրավորական կերպով է արտահայտվում բոլոր
շողոքորթների և ճորտատերերի մասին՝ ոչ երկիմաստորեն նկատի ունենալով զրուցակիցներին:
Ներս է վազում Սոֆիան և բղավում է, որ Մոլչալինը ընկել է
ձիուց: Չացկին հասկանում է, որ Սոֆիան անտարբեր չէ Մոլչալինի նկատմամբ: Չացկին, որոշելով
պարզել, թե ինչ մարդ է այդ Մոլչալինը, զրույցի է բռնվում նրա հետ: Պարզում է, որ սա
սեփական կարծիք չունեցող մարդկանցից է:
Հայտնվում են նոր հյուրեր: Չացկին մի քանի արհամարհական խոսք
է ասում Սոֆիային Մոլչալինի մասին: Սա որոշում է պատժել Չացկուն: Հյուրերից յուրաքանչյուրին
մոտենալով, կամաց ասում է, որ Չացկին խելագարվել է:
Լսելով իր մասին շշուկները՝ Չացկին զայրանում է: Նրան հետաքրքրում
է, թե հասել է արդյոք այդ բամբասանքը Սոֆիային: Մտքով էլ չի անցնում, որ հենց Սոֆիան
է տարածել այդ լուրը:
Այդ ընթացքում Մոլչալինը սեր է խոստովանում աղախին Լիզային,
իսկ Սոֆիայի հետ իր հարաբերությունները բացատրում է շահով: Սոֆիան և Չացկին պատահաբար
լսում են դա: Սոֆիան պահանջում է, որ Մոլչալինը հեռանա իր հոր տանից: Չացկին նույնպես
ազատություն է տալիս իր կրքերին և մեղադրում է Սոֆիային նենգության մեջ:
Չացկին ծիծաղում է սեփական կուրության, Սոֆիայի, Ֆամուսովի
հյուրերի վրա և հեռանում է:
Ալեքսանդր Գրիբոյեդով | Խելքից պատուհաս | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
июля 13, 2015
Rating:
