
Թատրոնում անդրանիկ ներկայացում
է: Գլխավոր դերում հանդես է գալիս միջակ դերասան Մոնֆլերին: Սակայն բանաստեղծ և արկածախնդիր
գասկոնացի Սիրանո դը Բերժերակը արգելել է նրան երևալ թատրոնում, այնպես որ դահլիճ մտնող
հրացանակրի ձայնը լսելիս դերասանն իսկույն փախչում է: Ցանկանալով պատժել Սիրանոյին՝
մի քանի ցուցամոլ ազնվականներ սկսում են կատակել նրա քթի առիթով: Գեղեկցությամբ չփայլող,
հսկայաքիթ Սիրանոն կարդում է բանաստեղծական մենախոսություն քթի բոլոր արժանիքների մասին:
Որպես իսկական պոետ նա կռվում է՝ միաժամանակ արտասանելով իր տողերը և բանաստեղծության
ավարտին հասցնում հարվածն իր մրցակցին:
Հանրությունը ցրվում է: Սիրանոն
տխուր է: Նա սիրահարված է իր զարմուհի Ռոկսանին, սակայն իր տեսքից քաշվելով՝ չի համարձակվում
բացատրվել: Հանդիպում է Ռոկսանին: Վերձինս հայտնում է, որ սիրահարված
է գեղեցկատես Քրիստիան դը Նևիլետին: Սիրանոն փորձում է ակնարկել, որ ընտրյալը կարող
է լինել ոչխարի նման հիմար, սակայն Ռոկսանը չի ուզում լսել անգամ այդ մասին: Նևիլետը ծառայության
է նշանակվել Սիրանոյի գնդում. Ռոկսանը համոզում է Սիրանոյին հովանավորել և պաշտպանել
իր սիրեցյալին:
Սիրանոն երեկոյան իր զինակիցներին
պատմում է նախորդ օրվա իր սխրագործության մասին: Ինչ-որ նորեկ անվերջ փորձում է ծաղրել
նրա քիթը: Սիրանոն բոլորին խնդրում է թողնել իրեն այդ երիտասարդի հետ: Իմանալով, որ
Սիրանոն Ռոկսանի զարմիկն է, Նևիլետը ներողություն է խնդրում իր կատակների համար և ասում
է, որ սիրում է պոետի զարմուհուն: Ընկերանում են, որից հետո Սիրանոն դառնում է Նևիլետի
գլուխը և չտեսնված գեղեցկության բանաստեղծական նամակներ է թելադրում և տրամադրում տղային:
Գրում է դրանք՝ ի սրտե սիրելով Ռոկսանին, լինելով անկեղծ, կրքոտ ու ազդեցիկ: Իրիկնային
մի հանդիպման ժամանակ նամակների տողերին սիրահարված Ռոկսանը զարմանում է, որ Նևիլետը
բոլորովին պերճախոսությամբ աչքի չի ընկնում: Խավարում օգնության է հասնում Սիրանոն
և խոսքերով նորից դյութում աղջկան: Ռոկսանը համաձայնում է համբուրել սիրեցյալին: Համբույրը
բաժին է հասնում Նևիլետին:
Ռոկսանին է սիրում նաև Սիրանոյի
գնդի հրամանատար դը Գիշը: Սա նամակ է ուղարկում Ռոկսանին: Աղջիկը փոխում է նամակի բովանդակությունը
և համոզում է քահանային, որ դա իրեն և Նևիլետին ամուսնացնելու հրաման է: Իմանալով դրա
մասին՝ գազազած դը Գիշը հայտարարում է, որ գունդը պիտի մեկնի ճակատ: Ամուսնական առաջին
գիշերը խափանվում է:
Առաջին գծում ծանր է: Գվարդիականները
շրջապատված են թշնամու կողմից: Սիրանոն Նևիլետից ծածուկ տղայի անունից սիրային նամակներ
է փոխանցում Ռոկսանին, որովհետև Նևիլետը խոստացել էր ամեն օր նամակ ուղարկել կնոջը:
Անսպասելիորեն ճակատ է գալիս ինքը՝ Ռոկսանը: Գրկելով Նևիլետին՝ հայտարարում է, որ միշտ
սիրում էր նրան իր գեղեցկության համար, իսկ հիմա սիրում է նաև հոգին: Պատճառը հրաշալի
նամակներն են: Նևիլետը սարսափահար է: Ուրեմն Ռոկսանը սիրում է ոչ թե իրեն, այլ Սիրանոյին:
Մտադիր է ամեն բան հայտնել Ռոկսանին: Սակայն չի հասցնում: Թշնամու գնդակը սպանում է
նրան: Սիրանոն որոշում է պահել Քրիստիանի գաղտնիքը:
Անցնում է 10 տարի: Ռոկսանը
ապրում է մենաստանում: Ամեն շաբաթ նրան է այցելում Սիրանոն: Պոետը աղքատ է, ձեռք է
բերել բազում թշնամիներ: Մի օր նրա գլխին է կոտրվում հսկայական գերանը: Դա այն օրերից
է, երբ նա այցելում է Ռոկսանին: Ռոկսանը զարմացած է: Սիրանոն առաջին անգամ է ուշանում:
Խնդրում է Ռոկսանին թույլ տալ իրեն կարդալ Քրիստիանի վերջին նամակը: Այնպես ոգեշունչ
է կարդում, որ Ռոկսանը ակամայից հասկանում է, թե ինչ դեր է խաղացել Սիրանոն վերջին
10 տարվա ընթացքում: Հարցնում է պոետին, թե ինչու որոշեց խախտել լռությունը: Սիրանոն
հանում է գլխարկը: Նրա գլուխը կապկպած է: Ասում է, որ իրեն սպանել է մի քինախնդիր սրիկա: Ռոկսանը
ողբում է: Ողջ կյանքը սիրել է մեկին, և այդ էակը նորից անհետանում է:
Սիրանոն հանում սուսերը և հարվածներ
է հասցնում անտեսանելի թշնամիներին՝ վախկոտությանը, ստին, հերյուրանքին, երեսպաշտությանը:
Մահանում է սուսերը ձեռքին:
Տես նաև Ալեքսանդր Դյումա Երեք հրացանակիրներ, Վիկտոր Հյուգո
Իննսուներեքը, և Էթել Լիլիան Վոյնիչ Բոռը
Էդմոն Ռոստան | Սիրանո դը Բերժերակ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 11, 2015
Rating:
