
Պոեմը բաղկացած է 12 երգերից:
Սյուժեն պատմում է հունահռոմեական հերոս, տրոյացի Էնեասի մասին, որը համարվում է հռոմեացիների
նախահայրը: «Էնեականը» ժանրակոմպոզիցիոն և սյուժետային մի շարք գծերով մոտ է Հոմերոսի
պոեմներին: Պոեմի առաջին 6 երգերը հիշեցնում են «Ոդիսականը», իսկ մյուս վեցը` «Իլիականը»:
Տրոյայի կործանումից հետո 7 տարի Ափրոդիտեի և Անքիսի որդի Էնեասը թափառում է օտար ծովերում:
Յունոնային զայրացրել են Տրոյան լքած մարդիկ, և նա անվերջ ալեկոծում է ծովը:
Էնեասը նախ ափ է ելնում Կարթագենում: Էոլոսի ուղարկած կործանարար ալիքներից նրան փրկում է ծովի աստված Նեպտունը: Ափ են դուրս
գալիս նրա վերջին 7 նավերը: Նա իրեն սիրալիր հյուրընկալություն կազմակերպած Կարթագենի
թագուհի Դիդոնեին պատմում է Տրոյայի կործանման
և իր թափառումների մասին: Էնեասի և Դիդոնեի միջև ծագում է ուժեղ սեր, սակայն աստվածները
այլ վճիռ ունեն Էնեասի ճակատագրի վերաբերյալ: Այդ ճակատագրին հետևում է Յուպիտերը:
Աստվածները ստիպում են Էնեասին դուրս գալ ծով և ուղևորվել Իտալիա: Դիդոնեն աղաչում
է նրան չհեռանալ: Կանխասում է Հռոմի և Կարթագենի, այսինքն՝ իր և իր սիրեցյալի հետնորդների
միջև ապագայում անխուսափելի մեծ պատերազմը: Լքված Դիդոնեն իրեն նետում է խարույկը:
Անցնելով Սիկիլիան, որտեղ իր հոր հիշատակին զոհեր է մատուցում և խաղեր կազմակերպում՝
Էնեասը Սիբիլլեի օգնությամբ իջնում է անդրաշխարհ (ճիշտ այնպես, ինչպես դա ժամանակին
արել էր Ոդիսևսը), հանդիպում է հոր ստվերի հետ, ապա ստանալով հոր օրհնությունը, վերադառնում
է այսրաշխարհ և ուղևորվում է Իտալիա:
Այստեղ հասնում են նրա նավերից
միայն երեքը: Լատիումի թագավոր Լատինը մեծ սիրալիրությամբ ընդունում է հերոսին և խոստանում
է նրան կնության տալ իր դստերը` Լավինիային: Սակայն Լավինիայի փեսացուն` Տուրնուսը,
պատերազմ է հայտարարում Էնեասին: Սկսվում են ռազմական գործողություններ: Մինչև Էնեասը
կհավաքի օգնական ուժեր, Տուրնուսը հասցնում է նեղը գցել տրոյացիներին:
Ի վերջո, մենամարտում Էնեասը
հաղթում է Տուրնուսին: Մի պահ հերոսը ուզում է խնայել թշնամու կյանքը, սակայն տեսնելով
Տուրնուսի վրա իր սպանված ընկերոջ՝ Պալլասի թևկապը, թրով հարվածում է ախոյանի սրտին:
Տուրնուսի մահով պոեմի սյուժեն ավարտվում է: Էնեասը ամուսնանում է Լավինիայի հետ:
Տես նաև Էսքիլոս Օրեստեա, Սոփոկլես Էդիպուս արքա և Եվրիպիդես
Մեդեա
Պուբլիոս Վերգիլիոս Մարո | Էնեական | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 11, 2015
Rating:
