
24-ամյա Վերոնիկան, հոգնելով ձանձրալի ու միապաղաղ կյանքից, որոշում է ինքնասպան լինել և ընդունում
է մեծ քանակությամբ քնահաբեր։
Սպասելով դեղի ներգործությանը, Վերոնիկան
ամսագրում կարդում է «Որտե՞ղ է գտնվում Սլովենիան» հոդվածը և որոշում է գրել պատասխանը։
Վերոնիկայի ինքնասպանության փորձն անհաջող է անցնում,
քանի որ բժիշկները փրկում են նրան և ուղարկում են Վիլլետ` սլովենական հոգեբուժարան։
Սկզբում Վերոնիկայի ուշքն ու միտքը հաբեր գտնելն է: Կյանքին վերջ տալու
միտքը նրան չի լքում։ Այդ ընթացքում
նա ծանոթանում
է Վիլլետի մյուս բնակիչների
հետ, որոնք նրա առաջ բացում են բոլորովին
ուրիշ աշխարհի դուռը։ Զեդկան, ում հետ առաջինն է ծանոթանում
Վերոնիկան, այստեղ է հայտնվել քրոնիկական դեպրեսիայի
պատճառով։
Բժիշկ Իգորը Վերոնիկային հայտնում է, որ ինքնասպանության փորձի արդյունքում աղջկա սիրտը վնասվել է, և նրան մնում է ընդամենը մի շաբաթվա կյանք։ Իմանալով այդ մասին` Վերոնիկան փոխում է իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ. նա այլևս չի ցանկանում մահանալ, ուրախությամբ է ծանոթանում
նոր մարդկանց հետ։
Վերոնիկան սիրահարվում
է շիզոֆրենիայով տառապող Էդուարդին։ Սակայն աղջիկը հասկանում
է, որ ինքն ընտրության
հնարավորություն այլևս չունի և որոշում է վերջին օրերն ապրել լիարժեք կյանքով։
Երբ Վերոնիկային
մնում է ընդամենը մեկ կամ երկու օրվա կյանք, նա Էդուարդի հետ փախչում է բուժարանից,
որ իր վերջին ժամերն անցկացնի ազատության
մեջ։
Տես նաև Ալեքսանդր Նաբոկով Լոլիտա, Ջերոմ Սելինջեր Տարեկանի արտում՝ անդնդի եզրին և Անտոն Չեխով Քեռի Վանյա
Պաուլո Կոելիո | Վերոնիկան որոշում է մեռնել | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 02, 2015
Rating:
