
Պատերազմի ժամանակ ավիոհարձակման հետևանքով անմարդաբնակ կղզում
է հայտնվում Անգլիայից էվակուացված երեխաների խումբ: Նրանց մեջ առանձնանում են երկուսը՝
Ռալֆը և Ջեք Մերիդյուն: Առաջինն ընկերանում է Խոզուկի՝ ակնոցավոր, աստմայից տառապող
տղայի հետ: Ջեքը երգչախմբային կատարող է, և ընտրություններից հետո, երբ առաջնորդ է
ընտրվում Ռալֆը, սա և իր երգչախմբի տղաները ինքնահռչակվում են որսորդներ:
Ռալֆն առաջարկում է խարույկ անել լեռան վրա և ցախ հավաքել:
Խարույկն անում են Խոզուկի ակնոցի օգնությամբ: Շուտով լուր է տարածվում, թե կղզու վրա
ապրում է ինչ-որ «Հրեշ»: Երեխաների երևակայությունն է գրգռում մեռած օդաչուի տարուբերվող
պարաշյուտը:
Ջեքը իր որսորդների հետ վայրի խոզերի միս է հայթայթում: Նա
աստիճանաբար ավելի է ազատվում Ռալֆի իշխանությունից: Նա առհասարակ դուրս է գալիս ջոկատից
և հրավիրում է մյուս տղաներին միանալ իրեն՝ առաջարկելով «վայրենի» ապրելակերպ:
Որոշ տղաներ միանում են նրան և կղզու մյուս հատվածում գոյանում
է երկրորդ ջոկատը: Նրանց մոտ գոյանում է Հրեշի ֆետիշ, որին նրանք զոհաբերություններ
են կատարում և որին վայրի պարեր են նվիրում: Այդպիսի պարերից մեկի ժամանակ «որսորդները»
սպանում են տղաներից մեկին՝ Սայմոնին:
Աստիճանաբար բոլոր տղաներն անցնում են «որսորդների կողմը»:
Ռալֆը մնում է Խոզուկի և երկվորյակներ Էրիկի և Սեմի հետ: Միայն նրանք են հիշում, որ
հարկ է խարույկներ վառել՝ անցնող նավերի ուշադրությունը գրավելու համար: Գիշերը Ջեքի
ջոկատը հարձակվում է Ռալֆի ընկերների վրա՝ Խոզուկի ակնոցները խլելու համար:
Ցերեկը Ռալֆը և տղաները գնում են «որսորդների» մոտ ակնոցները
վերադարձնելու: «Որսորդները» սպանում են Խոզուկին և գերի են վերցնում երկվորյակներին:
Ռալֆը մնում է մենակ: Նրա վրա որս է սկսվում: Ցանկանալով դուրս հանել նրան անտառից՝
«որսորդները» հրի են տալիս անտառը: Ռալֆը, խույս տալով նիզակներից, վազում է դեպի ափը:
Այդ ժամանակ տեսնելով կղզու ծուխը՝ ափին է մոտենում փրկարար զինվորական նավը: Խոսելով
նավի սպայի հետ՝ Ռալֆը արտասվում է՝ հիշելով նախկին անմեղությունը, մարդու հոգու մութ
կողմերը և թե ինչպես էր օդում պտտվում Խոզուկը, որին վայր գցեցին ժայռից: Լաց են լինում
նաև մյուս երեխաները:
Ճանճերի տեր է կոչվում խոզի գլուխը, որը Ջեքի որսորդները
ցցահան էին արել և որի շուրջ ճանճեր էին հավաքվել: Այդ գլուխը տեսնում է Սայմոնը, որը
տառապելով հոգեկան անհավասարակշռությունից, սկսում է զրուցել խոզի գլխի հետ: Գլուխը
ասում է նրան, որ ինքը Հրեշն է և ավելացնում է, որ ինքը ապրում է հենց տղաների մեջ:
Տես նաև Ռեյ Բրեդբերի 451 աստիճան ըստ ֆարենհայտի, Չակ
Պալանիկ Մարտական ակումբ և Հերբերտ Ուելս Անտեսանելի մարդը
Ուիլյամ Գոլդինգ | Ճանճերի տերը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 03, 2015
Rating:
