
Որպեսզի հավաստիանա սեփական պնդման իրավացիության մեջ, ըստ
որի Ֆրանսիայում ամեն բան կարգավորված է ավելի լավ, հերոսը հավաքում է ճամպրուկները
և մեկնում է ճանապարհորդության:
Քարոզիչ Յորիկը, որը Շենդիների ընտանիքի բարեկամն է՝ հեգնական
բնավորությամբ բարեսիրտ մարդ է: Նրա շեքսպիրյան անունը, որը վերցված է «Համլետից»,
համադրում է գոյության անցողիկությունը և սենտիմենտալիզմին հատուկ դառը ծիծաղը: Վեպը
գրված է առաջին դեմքով:
Նախաբանում Յորիկը թվարկում է ճանապարհորդների տիպերը` հետաքրքրասեր,
պարապ, խաբեբա... Իրեն Յորիկը համարում է սենտիմենտալ ճանապարհորդ: Նրա համար ամենաթանկը
իր զգայություններն են, բայց ոչ դրանք առաջ բերած պատճառները: Իրեն համեմատելով կնոջ
հետ՝ Յորիկը խնդրում է ընթերցողին ոչ թե ծիծաղել իր վրա, այլ խղճալ իրեն:
Նշանակալի տեղ են զբաղեցնում վեպում Յորիկի փոխհարաբերությունները
իսպանացի վանական Լորենցոյի հետ: Հանդիպում է սրան հյուրանոցում: Վանականը Յորիկից
գումար է խնդրում իր վանքի համար: Սա մերժում է՝ ասելով, որ բազմաթիվ չքավորների է
թողել հայրենիքում: Սակայն հետո Յորիկը զղջում է և հաջորդ հանդիպման ժամանակ վանականին
է տալիս իր կրիայի պատյանից պատրաստված ծխախոտատուփը: Վանականը պատմում է Յորիկին,
որ մենաստան է հեռացել՝ հիասթափվելով ռազմական փառքից և սիրուց:
Հյուրանոցներից մեկում Յորիկը լսում է արտասվալից մանկական
ձայն, որն ասում է. «Ես չեմ կարող ազատվել»: Դա ասում է վանդակի մեջ փակված սարյակը:
Յորիկի առաջ հառնում է Բաստիլը, որտեղ տասնամյակներով տառապում են բանտարկյալները:
Խղճահարությունը կենդանու նկատմամբ վերաճում է խղճահարության մարդու նկատմամբ: Սարյակի
լացը լսած քարոզիչը կատարում է մարդու ճակատագրի խորը ընդհանրացումներ: Այնուհետև նա
հիշում է, որ ինքը չունի անձնագիր և գտնվելով Ֆրանսիայում՝ կարող է հայտնվել Բաստիլում:
Հաջորդ իսկ օրը մեկնում է Ֆրանսիայի արտգործոց նախարար Շուազելի մոտ՝ ճանապարհորդական
անձնագրի հարցերը կարգավորելու:
Յորիկը կարեկցանքով և մասնակցությամբ է լսում իրեն հանդիպած
գյուղացու պատմությունը, որը դառնորեն ողբում է իր ավանակի կորուստը: Կարեկցանքով ու
ըմբռնումով է վերաբերում իր ծառա Լը Ֆլերին: Իսկ հանդիպելով խեղճ խելագար Մարիային՝
արտասվելով է լսում նրա պատմությունը, թե ինչպես է աղջիկը ոտքով ուխտագնացության մեկնել
Հռոմ: Իր թաց թաշկինակը Յորիկը թողնում է Մարիային:
Ուշագրավ է բարեպաշտ ագարակատիրոջ տան այցելությունը: Ընթրիքից
հետո ագարակատերը և նրա ընտանիքը բուռն պարի են տրվում, քանի որ գտնում են, որ ուրախ
հոգին Աստծուն շնորհակալ լինելու լավագույն միջոցն է:
Իջևանատներից մեկում Յորիկը ստիպված է լինում կիսել մահճակալը
մի տիկնոջ և նրա աղախնի հետ: Երկժամյա քննարկումից հետո որոշում են, որ Յորիկը կքնի
հագուստով և գիշերվա ընթացքում չի խոսի: Դժբախտաբար պայմանը խախտվում է, և Յորիկը տիկնոջը
հանգստացնելու համար մեկնում է ձեռքը և դիպչում է աղախնին:
Վեպը հեղինակի անժամանակ մահվան պատճառով մնում է անավարտ:
Տես նաև Լորենս Սթեռն
Տրիստրամ Շենդի, Ջոնաթան Սվիֆթ Գուլիվերի ճանապարհորդությունները և Ուիլյամ Թեքերեյ
Սնապարծության տոնավաճառ
Լորենս Սթեռն | Սենտիմենտալ ճանապարհորդություն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 24, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 24, 2015
Rating:
