
Վեպի սյուժեն Մանուշակի և Վարդի
սիրո պատմությունն է: Վարդը վաղ է կորցնում իր ծնողներին, և տղային որդեգրում է տեր
Հարությունը, որն ունի Թորոս անունով մի որդի: Մանկուց նրանց հետ է նաև տանուտեր Ղևոնդ
աղայի դուստրը՝ Մանուշակը: Մահից առաջ Վարդի և Մանուշակի մայրերը պայմանավորվել էին
ամուսնացնել իրենց զավակներին, իսկ ժամանակը նաև բնական զգացմունք էր պարգևել երիտասարդներին:
Սակայն Թորոսը նույնպես սիրահարված
է Մանուշակին, և աղջիկը ակամա կռվածաղիկ է դառնում մտերիմ ընկերների միջև: Այս ամենին
խառնվում են նաև կողմնակի հանգամանքներ: Քանդելով պայմանավորվածություն-ուխտը՝ տանուտեր
Ղևոնդը մերժում է Վարդի և Մանուշակի պսակը: Նրա սադրանքով պարսիկ սատրապները գերում
են պատանի Վարդին և նետում են Թուրքիայի անտառները՝ հույս ունենալով, որ սա ավազակների
զոհ կդառնա: Սակայն դեպքերը զարգանում են այլ կերպ:
Մանուշակը, հաշտվելով Վարդի
անդառնալի կորստյան մտքի հետ, համաձայնում է ամուսնանալ Թորոսի հետ, որն արդեն Էջմիածնի
որդեգիրներից է և պատրաստվում է քահանա դառնալ:
Վարդի կյանքը բոլորովին այլ
ընթացք է ստանում: Քաջ երիտասարդը իր հնարամտության շնորհիվ դառնում է հրոսակախմբի
պարագլուխ և վրիժառուների պայքարը ուղղում է ժողովրդին կեղեքող բռնության և անարդարության
դեմ: Տարիներ շարունակ թափառելուց հետո նա գաղտնի և կերպարանափոխված վերադառնում է
Արագածոտն: Հետևում է Աշտարակում կատարվող դեպքերին:
Նա հայտնվում է գյուղում հենց
Թորոսի և Մանուշակի հարսանեկան արարողության պահին և անհնար է դարձնում այն: Ամուսնանում
են Վարդը և Մանուշակը: Ազնիվ Թորոսը օրհնում է իր մտերիմ ընկերոջ պսակը և Ներսես անունով
ընդմիշտ որդեգրվում է Էջմիածնի միաբանությանը:
Տես նաև Պերճ Պռոշյան Հացի խնդիր, Ղազարոս Աղայան Երկու քույր և Մեսրոպ Թաղիադյան Սոս և Սոնդիպի
Պերճ Պռոշյան | Կռվածաղիկ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 07, 2015
Rating:
