
«Շահնամեն» կամ «Թագավորների
գիրքը» (հիշատակվում է 50 թագավորի) սկսվում է առաջին թագավորից և առաջին մարդուց, որի
անունը Կայումերս է։ Նա մարմնավորում է համայն մարդկության մանկությունը։ Ջամշուդ արքան,
որը ճոխության հայտնագործողն է, մեծամտանում է և հրամայում է երկրպագել իրեն՝ ինչպես
Աստծուն։ Որպես պատիժ, Աստված Իրան է ուղարկում դյուցազն Զոխակին՝ ուսին երկու օձերով,
որոնք ծնվել են Ահրիմանի համբույրից։ Զոխակը Ջամշուդից խլում է գահը և թագավորում է
100 տարի՝ իր օձերին կերակրելով մարդկային ուղեղով, մինչև վաճառական Քավեն ապստամբություն
է բարձրացնում՝ պաշտպանելով Ջամշուդի ծոռ Ֆարիդունուն։
Արքա Մանուչեխրի ժամանակ սկսվում
են Զալի դյուցազնական արկածները՝ որի սերը գեղեցիկ Ռուդաբի հանդեպ կազմում է «Շահնամեի»
մեկ առանձին դրվագ։
Զալի որդին պարսից փառապանծ
դյուցազն Ռուստամն է։ Մանուչեխրի հետնորդ Նովզարը գերի է ընկնում թուրանական արքա Աֆրասիաբին
և մահանում է։ Որոշ ընդհատումներով պատերազմը տևում է իրանական 5 արքաների օրոք՝ ընդհանուր
առմամբ ավելի քան 300 տարի։ Առաջին իսկ մարտում Ռուստամը բռնում է Աֆրասիաբի գոտուց,
սակայն գոտին կտրվում է և թուրանական արքան փախչում է։ Այդ պատճառով պատերազմը երկարաձգվում
է առ անվերջ։
Ռուստամի գլխավոր սխրանքները
և նրա ողբերգական մարտը իր որդի Զոհրաբի հետ տեղի են ունենում Քեյ-Քահուսի թագավորության
ժամանակ:
Քեյ-Քահուսի որդի Սավուղը՝
վիճաբանելով անխոհեմ հոր հետ, հեռանում է Աֆրասիաբի մոտ և ամուսնանում է նրա դստեր
հետ, բայց սպանվում է։ Նրա մահվան վրեժը երկար ժամանակ դառնում է Իրանի և Թուրանի միջև
ուժգնացող պատերազմի խթանը։ Պատերազմը ավարտվում է Իրանի հաղթանակով՝ Քեյ-Խոսրովը
(Սավուղի որդին) հասնում է թաքնվող Աֆրասիաբին, որից ժամանակին ինքը դժվարությանբ փախել
էր և մահապատժի է ենթարկում նրան։ Պայքարը Թուրանի դեմ ընդհատվում է։
Պատմվում է հերոս Բիժենի և
Աֆրասիաբի դուստր Մենիժեի սիրո մասին։ Ռուստամի և նախկին հերոսների մասին հետագայում
արդեն քիչ է հիշատակվում։ Նոր արքա Լոհրասպի ժամանակ գլխավոր հերոս է նրա որդի Գոշտասպը։
Գոշտասպի թագավորության տարիներին հայտնվում է մարգարե Զրադաշտը։ Իրանը ընդունում է
նրա քարոզած կրոնը, սակայն թուրանյան արքա Արջասպը` Աֆրասիաբի թոռը և հետնորդը, մերժում
է այն, ինչը պատճառ է դառնում Իրանի և Թուրանի միջև նոր պատերազմի։ Զրադաշտական կրոնի
գլխավոր մարտիկը` Գոշտասպի որդի Իսֆանդիարը, մի շարք հիասքանչ հերոսություններից հետո,
ավարտում է պատերազմը։ Հայրը նրան է խոստանում գահը, սակայն անվերջ հետաձգում է խոստման
կատարումը և ի վերջո նրան ուղարկում է Ռուստամի դեմ մենամարտի։ Վերջինս կախարդական
ուժի օգնությամբ սպանում է նրան, սակայն շուտով մահանում է նաև ինքը։ Դյուցազնական
հերոսապատումը սրանով ավարտվում է։
Ֆիրդուսի | Շահնամե | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
августа 08, 2015
Rating:
