
Աշխատանքը լեզվական նյութի
հետ ենթադրում է տեքստերի իմացություն: Այսպես, խոսելով «քաղաքակրթություն» բառի մասին
հարկ է նկատի առնել բոլոր այն բառային շարքերը, որ առկա են Հոմերոսի պոեմներում, Հերոդոտոսի
մոտ, իրանական տեքստերում, անգլիական առաջին բառարաններում և այլն: Միայն նյութի այսպիսի
իմացությունը և համընգրկուն ընդհանրացումները թույլ են տալիս Բենվենիստին ձևակերպել
սեռական հոլովի առաջնային և երկրորդական ֆունկցիաների մասին իր օրենքը: Ներկայացնելով
եվրոպական լեզվաբանական դպրոցը, Բենվենիստը միաժամանակ ֆրանսիական ավանդույթների հավատարիմ
կրողն է: Նա երբեք չի օգտագործում այնպիսի ընդհանուր կոմպենդիումներ, ինչպիսին են՝
«լեզու» կամ «համակարգ» հասկացությունները և կասկածով է վերաբերում այն հոսանքներին,
որոնք ձգտում են շատ լայն ընդհանրացումների:
Գտնել բառի առաջին կոնտեքստները
նշանակում է գտնել ոչ թե առաջին կիրառությունները, այլ հին և նոր նշանակությունների
չեզոքացման դիրքերը: Բենվենիստը չի ձգտում համապարփակորեն նկարագրել լեզուն, ինչպես
դեսկրիպտիվիստները կամ սերող լեզվաբանության հետևորդները, քանի որ նրա կարծիքով այդ
դեպքում «մեթոդը գործում է հանուն մեթոդի»:
Բենվենիստը հստակորեն բաժանում
է այն, ինչը չէր կարողացել բաժանել Ֆերդինանդ դը Սոսյուրը՝ այն է՝ նկարագրության կառուցվածքը:
Նկարագրության կառուցվածքը Բենվենիստի պարագայում հիշեցնում է բառարանային սահմանումների
կառուցվածքը, որտեղ հաջորդները չեն բխում նախորդներից: Սահմանումների գծային զարգացումը
անխուսափելիորեն կփակվի տրամաբանական արատավոր շրջանի մեջ: Բենվենիստը քայլ է կատարում
«բանասիրական շրջանակի» ուղղությամբ, որի կռահումները կան Պլատոնի գերմանացի հռչակավոր
թարգմանիչ Ֆրիդրիխ Շլայերմախերի մոտ: Վերջինս կոչում էր այն «հերմենևտիկական շրջանակ»:
Վերլուծությունը շարժվում է երկու գծով՝ իմաստային և ձևական: Ոչ ուղղակի ձևով դրա զուգահեռը
կարելի է տեսնել հարացույցային և շարակարգային հարաբերություններում:
Բենվենիստի շարահյուսական ուսմունքի
կենտրոնը «շարահյուսական ֆունկցիայի» ըմբռնումն է: Սա մի շարք շարահյուսական ֆունկցիաների հաստատունն է և հնարավորություն է
տալիս սահմանել իրեն տրամաբանորեն, հետևաբար կամուրջ է գցում ֆորմալի և տրամաբանականի
միջև:
Բենվենկիստը օգտվում է նկարագրության
սեռականի եղանակից: Այն շատ է տարբերվում երրիտքերականների պատմահամեմատական մեթոդից:
Ըստ այդմ լեզվական երևույթի նկարագրության մեջ չեն շարժվում անցյալից դեպի ներկա, այլ
ներկայի փաստացի լեզվական երևույթից դեպի անցյալի ձևերը: Դենոտատի և սիգնիֆիկատի տարբերակման
միջոցը տարժամանակային մոտեցումն է: «Խնդիրն այն է, որ համեմատության և տարժամանակյա
մոտեցման շնորհիվ սիգնիֆիկատը բացահայտվի այնտեղ, որտեղ դիտարկման մեկնակետում մեզ
տրված է միայն դենոտատը»:
Լեզուն ստեղծված է մարդու չափով
և այդ չափը հաստատված է հենց լեզվի կազմվածքի մեջ: Հետևաբար լեզվաբանությունը մշտապես
կմնա գիտություն մարդու մասին:
Տես նաև Նոամ Խոմսկի և Վիլհելմ Հումբոլդտ
Էմիլ Բենվենիստ «Ընդհանուր լեզվաբանություն» համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 06, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 06, 2015
Rating:
