
Ռեմզիների ընտանիքը՝ միսթր
Ռեմզին, միսիս Ռեմզին (50 տարեկան է, սակայն դեռ շատ հմայիչ), երեխաները՝ Նենսին, Ջեյմսը,
Քեմը, Փրուն, Ռոզան, Էնդրյուն, Ջեսպերը և Ռոջերը ապրում են Սքայ կղզում: Հեռվում երևում
է փարոսը: Վեպի սկզբում շատ են մոր մտքերը: Նա գնահատականներ է տալիս տեղի ունեցող
ամեն բանի: Իրադարձությունները ներկայացվում են նրա տեսանկյունից: Երեխաները շատ են
ուզում այցելել փարոսը և ողջ գրքի ընթացքում խնդրում են տանել իրենց այնտեղ: Մայրը
հուսադրում է նրանց՝ ասելով, որ վաղը կլինի լավ եղանակ և նրանք կգնան դեպի փարոսը:
Սակայն հայրն անվերջ հուսալքում է նրանց՝ ասելով, որ լինելու է վատ եղանակ: Ահա ինչու
երեխաները չարացած են հոր դեմ, իսկ Ջեյմսն անգամ ցանկանում է սպանել նրան:
Չարլզ Թենսլին, որն աղքատ ընտանիքից
է, հյուր է եկել Ռեմզիներին: Երեխաները նրան կոչում են «աթեիստ», քանի որ չեն սիրումն: Մինթա Դոյլը և Պոլ Ռեյլին ընտանիքի բարեկամներն են: Գրքի կեսերին նրանք ամուսնանում
են, սակայն ամուսնական կյանքը լավ չի դասավորվում: Ավգուստ Կարմայքլը ծեր պոետ է: Ընդունում
է ափիոն: Ամեն տարի այցելում է Ռեմզիներին:
Մի անգամ Նենսին, Մինթան և
Պոլը գնում են զբոսնելու և խոստանում են վերադառնալ նախքան ընթրիքը, սակայն Մինթան
կորցնում է տատիկի գնդասեղը, սկսվում է մակընթացություն և նրանք ստիպված են լինում
վերադառնալ: Պոլը որոշում է, որ կզարթնի շատ վաղ և կգնա գնդասեղը որոնելու: Միսիս Ռեմզին
դժգոհ է նրանց ուշացումից: Ներկայացվում են Պրուի և Լիլիի մտքերը, իսկ վերջում Լիլին
դառնում է գլխավոր հերոսուհին:
Անցնում է որոշ ժամանակ: Պատերազմ
է: Գիշերը հանկարծամահ է լինում միսիս Ռեմզին: Պրուն, որին ամուսնացրել են, ծննդաբերության
ժամանակ մեռնում է: Էնդրյուն զոհվում է Ֆրանսիայում նռնակի պայթյունից: Կարմայքլը լույս
է ընծայում բանաստեղծությունների ժողովածու, որն անսպասելի հաջողություն է ունենում:
Տունը լքված է: Բայց ի վերջո
մի օր հայրը, Քեմը և Ջեյմսը գնում են դեպի փարոսը: Հայրը վաղ է արնացրել երեխաներին,
որպեսզի կատարի նրանց մանկական երազանքը: Սակայն երեխաներն ուրախ չեն: Փարոսն այլևս
չի ձգում նրանց: Նրանք ատում են հորը այն բանի համար, որ սա ամեն բան անում է, ինչպես
իրեն է հարմար: Որոշել են ըմբոստանալ հոր բռնապետության դեմ:
Լիլին հիշում է միսիս Ռեմզիին:
«Ոմանք նրան չէին սիրում, համարում էին չափից շատ ինքնավստահ: Անգամ նրա գեղեցկությունը
նյարդայնացնող էր: Ամուսնու հետ նույնպես չգիտեր, թե ինչպես կարելի է ճիշտ դրվածքի
տեր դառնալ»: Սակայն, երբ երեխաները և հայրը
հասնում են փարոսին, հայրը անսպասելիորեն գովում է Ջեյմսի հրաշալի թիավարությունը,
որը երեխաները չէին սպասում: Նրանք շատ ուրախ են: Ափ դուրս գալով փարոսի մոտ, նրանք
սկսում են նավակից հանել փարոսի տեսուչների համար նախատեսված փաթեթները:
Տես նաև Ջեյմս Ջոյս Ուլիս, Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում և Մարսել Պրուստ Սվանի ուղղությամբ
Վիրջինիա Վուլֆ | Դեպի փարոսը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 06, 2015
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
октября 06, 2015
Rating:
