
«Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը» Չարլզ Դիքենսի ինքնակենսագրական
վեպն է, որտեղ նա առաջին անգամ կիրառել է առաջին դեմքով պատումը: Վեպը բաղկացած է հինգ
մասից:
Գլխավոր հերոսը՝ Դեյվիդ Կոպերֆիլդը լույս աշխարհ է եկել հոր
մահից մի քանի ամիս անց: Երբ տղան յոթ տարեկան էր, նրա շատ սիրելի մայրը ամուսնանում
է երկրորդ անգամ պարոն Մերդստոնի հետ, որն առանձնանում է չոր և իշխող բնավորությամբ:
Տղայի և խորթ հոր միջև հաստատվում է փոխադարձ անբարյացակամություն, որը սրվում է այն
բանից հետո, երբ տան կառավարումն իր ձեռքն է վերցնում Մերդստոնի քույրը, իսկ խորթ հայրիկը
սկսում է ծեծել Դեյվիդին վատ ուսման համար:
Մերդստոնը ուղարկում է տղային մասնավոր դպրոց, որտեղ չնայած
ուսուցիչների անտանելի ճնշմանը, Կոպերֆիլդը կարողանում է ուրախություն գտնել իր դասընկերների
հետ շփման մեջ: Նրանց թվում են Ջեյմս Սթիրֆորդը և Թոմի Թրեդլսը: Այդ ընթացքում մահանում
է Կոպերֆիլդի մայրը, և Մերդստոնը ուղարկում է տղային աշխատելու Լոնդոնի մոտակայքում
գտնվող իրեն պատկանող «Մերդստոն էնդ Գրինբի» առևտրական տանը: Տաս տարեկանում Դեյվիդը
դառնում է ֆիրմայի ստրուկը: Նա բնակվում է Ուիլկինս Միկոբերի տանը, որը չնայած ծայրահեղ
աղքատությանը, կարողանում է պահպանել լավատեսությունը:
Այն բանից հետո, երբ Միկոբերը հայտնվում է պարտքային բանտում,
Դեյվիդը, որը հոգնել է չքավոր կյանքից, որոշում է փախչել Դուվր, իր հանգուցյալ հոր
մորաքրոջ՝ Բեթսի Թրոթվուդի մոտ: Ոտքով հաղթահարելով ճանապարհը, նա հայտնվում է իր էքսցենտրիկ
ազգականուհու տանը և օգտվում է նրա եռանդուն հովանավորությունից: Տղային վերադարձնելու
պարոն Մերդստոնի բոլոր փորձերն ապարդյուն են:
Դեյվիդի կյանքում շարունակաբար հայտնվում են նորանոր մարդիկ:
Նրանք մտնում են նրա կյանք և նորից լքում են այն: Գրքի ավարտին Կոպերֆիլդը հրաշալի
երիտասարդ գրող է: Որոշ ժամանակ նա ապրում է իր ազգականուհու իրավաբանի՝ պարոն Ուիկֆիլդի
տանը, որը սրիկա կլերկ Ուրիա Հիպի ջանքերով թաղվում է ալկոհոլի ծանծաղուտը: Նրա թիկունքում
Ուրիան կատարում է իր կեղտոտ գործարքները:
Դառնալով Ուիկֆիլդի գործընկերը, Ուրիա Հիպը գործի է ընդունում
Միկոբերին: Վերջինս Կոպերֆիլդի մանկության ընկեր Թրեդլսի հետ ստանում է Հիպի մեքենայությունների
ապացույցները և ջրի երես է հանում նրան:
Այս ամենին զուգահեռ պատմվում է Սթիրֆորդի մասին, որը գայթակղել
է Էմիլի անունով ծնողազուրկ աղջկան և նրա հետ փախել է Եվրոպա: Հեռանալուց առաջ Էմիլին
հայտարարում է, որ «կա´մ կվերադառնա իսկական լեդի դարձած, կա´մ առհասարակ չի վերադառնա»:
Սյուժետային այս գիծն ավարտվում է ողբերգականորեն: Դեյվիդը իմանում է, որ Էմիլին փախել
է Սթիֆորդից այն բանից հետո, երբ սրիկան աղջկանից ձանձրացած, առաջարկել է նրան ամուսնանալ
իր ծառայի հետ:
Դեյվիդը սիրահարվում է նաիվ Դորա Սպենլոուին, որը դառնում
է նրա կինը: Ոչ պրակտիկ Դորայի մահվանից հետո հերոսը երջանկություն է գտնում Ուիկֆիլդի
ազնվազարմ դստեր՝ Ագնեսի հետ:
Տես նաև Օլիվեր Թվիստի արկածները, Դոմբի և որդի և Պիկվիկյան ակումբի հետմահու գրառումները
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Ֆիլմը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ
Չարլզ Դիքենս | Դեյվիդ Կոպերֆիլդի կյանքը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 18, 2015
Rating:
