
Լինա Գրոուվը մի ամսում ոտքով Ալաբամայից հասնում է Ջեֆերսոն
քաղաքը: Նրա կարծիքով այստեղ է աշխատանքի դասավորվել Լուկաս Բերչը, որից նա հղիացել
է, և որը լքել է իրեն: Ջեֆերսոն հասնելով, նա իմանում է, որ փայտամշակման ֆաբրիկայում
աշխատանքի ընդունված երիտասարդի ազգանունը ոչ թե Բերչ, այլ Բանչ է: Բանչը ապրում է
համեստ, չի տրվում հարբեցողության, ինչպես մյուս սպիտակ գործընկերները և շաբաթ օրերը
ղեկավարում է սևամորթների եկեղեցու երգչախումբը: Լինան հանդիպում է Բանչին և առաջին
իսկ րոպեներից Բանչի հոգում գոյանում է նրան մինչ այժմ անծանոթ զգացմունք, որը նա խոստովանում
է քահանա Հանտաուերին: Սա ստիպված էր մեկուսի ապրել այն բանից հետո, երբ կորցրել էր
կնոջը սկանդալային հանգամանքներում: Հետագայում Հանտաուերը կարողացել էր ապացուցել
Ջեֆերսոնում մնալու իր իրավունքը: Այն բանից հետո, երբ Ջեֆերսոնում հյուսիսցիների գնդակից
մեռել էր իր պապը, նա երդվել էր կյանքն անցկացնել այստեղ:
Լինայի նկարագրությունից Բայրոն Բանչը գլխի է ընկնում, որ
երեխայի հայրը թաքնվում է Ջո Բրաուն անվան տակ: Նա խմիչքի մաքսանենգ առևտրով է զբաղվում
ոմն Ջո Քրիսթմասի հետ: Նրանք ապրում են Ջոան Բերդենի տան բակի սևամորթների խրճիթում:
Երբ Լինան Ջեֆերսոն էր ժամանել, հենց տիկին Բերդենի ծխացող հրդեհված տունն էր տեսել:
Իսկ տանտիրուհուն գտել էին սպանված: Նրա կոկորդը կտրված էր: Մարդասպանը Ջո Քրիսթմասն
էր: Իմանալով, որ մարդասպանի տեղն իմանալու համար կառավարությունը խոստացել է 1000
դոլլար, Բրաունը մատնել էր ընկերոջը:
Քրիսթմասի մասին, որը քաղաքում հայտնվել է 3 տարի առաջ, ոչ
ոք կարգին ոչինչ չգիտի: Նախ նա սևամորթ էր, թեպետ դա դժվար էր կռահել արտաքինից: Ավելի
նման էր իտալացու: Նա Ջոան Բերդենի սիրեկանն էր: Սպիտակամորթ կնոջը սպանած սրիկային
արագ որսում են: Ինքը Քրիսթմասը իմանում է իր երակներում հոսող սևամորթի արյան մասին
միայն վերջում և հասկանում է, թե ինչու է նրան միշտ հետապնդել սևամորթներից, հատկապես
կանանցից, փչող հոտը: Նրա մայրը սպիտակամորթ կին էր, որը մեղսագործել էր մեքսիկացի
համարվող ջութակահարի հետ: Իրականում մեքսիկացին կիսով չափ սևամորթ էր: Քրիսթմասի մորը
նրա հայրը ետ է բերում տուն, իսկ ջութակահարին սպանում է: Ծննդաբերության ժամանակ մայրը
մեռնում է, իսկ Քրիսթմասը հայտնվում է որբանոցի դռան մոտ: Որբանոցից դուրս գալով՝ դասավորվում
է Մակիրխենների տանը: Այստեղ պետք էր միայն աշխատել, սերտել Աստվածաշունչը: Քրիսթմասի
մոտ ձևավորվում է ատելություն կրոնի նկատմամբ, իսկ մի սևամորթ անառակ կնոջ հետ առաջին
սեռական հանդիպումը վատ է ավարտվում: Նրան գազազացնում է այդ կնոջ հոտը և նա սկսում
է դաժանորեն ծեծել նրան: Ծեր Մակիրխենը, հայտնաբերելով մեղսավորին, նրա գլխին է որոշում
կոտրել անեծքները, իսկ Քրիսթմասը նրա գլխին է կոտրում աթոռը: Քրիսթմասը փախչում է և
շրջում է Մեքսիկայով և Ամերիկայով՝ պահպանելով սևամորթների հանդեպ հակումը և ատելությունը:
Երեսնամյա Քրիսթմասը հայտնվում է Ջեֆերսոնում, որտեղ բնակվում
է տիկին Բերդենի տան բակի սևամորթների խրճիթում: Բերդենը ուշադիր էր նրա նկատմամբ և
անգամ ուտելիք էր թողնում խոհանոցում: Այդ ուտելիքը Քրիսթմասը լուռ վերցնում էր, իսկ
հետո մի օր բարձրանում է իր բարերարուհու հետևից նրա սեյակը և կոպտորեն տիրանում է
նրան: Նրանց միջև սկսվում է տարօրինակ սիրավեպ: Երկու տարի անց Ջոան Բերդենը հայտնում
է Քրիսթմասին, որ երեխայի է սպասում: Սակայն Քրիսթմասը հասկանում է, որ ոչ մի երեխա
էլ իրականում չկա: Քրիսթմասը ուզում է հեռացնել իրենից այդ կնոջը: Ճակատագրական հանդիպման
ժամանակ Ջոանը կրակում է նրա վրա ատրճանակից: Ատրճանակը չի գործում, իսկ Քրիսթմասի
ձեռքին է հայտնվում ածելին: Սկզբում Քրիսթմասը հանգիստ թույլ է տալիս, որ իրեն ձերբակալեն:
Սակայն դատարանի ճանապարհին փախչում է և թաքնվում է Հայտաուերի տանը, որտեղ և նրան
գնդակահարում են: Հայտաուերն անգամ մտադիր էր արդարացման ծրագիր մշակել Քրիսթմասի համար:
Նույն օրվա առավոտյան խրճիթում, որտեղ մինչ այդ ապրում էին
Քրիսթմասը և Բանչը, որտեղ հիմա ապրում էր Լինա Լոուվը, և որտեղ նրան այցելում էր Բանչը,
Հայտաուերը ծնունդ է ընդունում: Բրաունը հրաժարվում է լինել երեխայի հայրը և փախչում
է:
Հետագայում Լինային և Բանչին միասին տեսնում են Թեննեսիի
ճանապարհին: Լինան չի փորձում գտնել իր երեխայի հորը: Նա պարզապես ուզում է տեսնել
աշխարհը, քանի որ նույն տեղում մնալու դեպքում, նա ստիպված կլինի կառչել այդ տեղից
ողջ կյանքում:
Տես նաև Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում, Հարիեթ Բիչեր Սթոու Քեռի Թոմասի խրճիթը և Էռնեստ Հեմինգուեյ Հրաժեշտ զենքին
Ուիլյամ Ֆոլկներ | Լույս օգոստոսին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
ноября 11, 2015
Rating:
