
Ձմեռ: Ֆրանսիայի Ռուան
քաղաքը: Ընթանում է ֆրանս-պրուսական պատերազմը: Պրուսական զորքերը մտնում են քաղաք:
Գերմանացիք թույլ են տալիս մի քանի առևտրականների մեկնել Հավր: Վաղ առավոտյան 10 մարդ
կառքով դուրս են գալիս Ռուանից: Նրանց թվում են գինեվաճառը կնոջ հետ, թղթագործական
ֆաբրիկայի տերը կնոջ հետ, կոմսը կնոջ հետ, երկու միանձնուհի, դեմոկրատ Կորնյուդեն և
անառակ մի կին, որին կոչում են Ճարպագունդ: Տղամարդիկ պահպանողական կուսակցությունների
կողմնակից են և վեճի են բռնվում Կորնյուդեի հետ: Կանայք քննարկում են Ճարպագնդին: Հույս
ունենալով շուտ հասնել տեղ՝ ուղևորները ուտելու ոչինչ չեն վերցրել: Սակայն Ճարպագունդն
իր հետ 3 օրվա սնունդ է վերցրել: Նա ամաչում է կիսվել բարձր հասարակության ներկայացուցիչների
հետ, սակայն պարզվում է, որ նրանք դեմ չեն ընդունել նրա ձեռքից հացը և մոռանալ սեփական
բարձր դիրքը:
Ճարպագունդն ասում է, որ չի կարող տեսնել, թե ինչպես են
պրուսացիները շրջում Ռուանի փողոցներում: Նա լքել է քաղաքը հայրենասիրական զգացումներից
դրդված: Գիշեր է: Ոստիկանությունը կանգնեցնում է կառքը, որպեսզի ստուգի անձնագրերը:
Որոշում են գիշերել հյուրանոցում: Հյուրանոցի տերը հաղորդում է Ճարպագնդին, որ պրուսացի
ոստիկանը ցանկանում է խոսել նրա հետ: Ճարպագունդը գնում է և շուտով վերադառնում: Նա
բորբոքված է, սակայն ոչ ոքի չի ասում, թե ինչու: Ընթրում են: Գիշերը Կորնյուդեն սկսում
է համոզել Ճարպագնդին առանձնանալ իր հետ, սակայն վերջինս ասում է, որ չի կարող, քանի
դեռ հյուրանոցում կան պրուսացի զինվորներ:
Առավոտյան պարզվում է, որ կառապանն անհետացել է: Երբ նրան
գտնում են, նա բացատրում է, որ պրուսացի սպան արգելել է նրան շարժել կառքը: Շուտով
պարզվում է, որ պրուսացին բաց չի թողնի ուղևորներին, մինչև որ Ճարպագունդը չտրվի նրան:
Սկզբում բոլորին զայրացնում է սպայի լկտիությունը: Սակայն հաջորդ օրը բոլորին սկսում
է բարկացնել այն, որ Ճարպագունդը չի անում սպայի ուզածը: Չէ՞ որ դա է ենթադրում իր
մասնագիտությունը: Անգամ միանձնուհիներն են քննադատում Ճարպագնդին: Չորրորդ օրվա կեսին
ծառան հաղորդում է, որ Ճարպագունդը համաձայնվել է և չի գա ճաշին: Բոլորն ուրախանում
են, կատակում և անգամ շամպայն խմում: Միայն Կորնյուդեն է կարծում, որ իրենք ստորություն
են արել:
Հաջորդ առավոտ ուղևորներին սպասում է պատրաստի կառքը: Դուրս
եկած Ճարպագնդին բոլորն առհամարհում են և հեռու են նստում նրանից: Ճաշի ժամանակ բոլորը
հանում են իրենց պահուստը և սկսում են ուտել: Ճարպագունդը ոչինչ չունի: Հիշելով իր
զամբյուղը, որի պարունակությամբ նա կիսվել էր այդ երեսպաշտների հետ, Ճարպագունդը սկսում
է լաց լինել: Բոլորը շրջվում են: Կորնյուդեն երգում է, և մինչև ճանապարհի վերջը Ճարպագնդի
լացի ձայնը խառնվում է «Մարսելյեզի» տողերին:
Տես նաև Մոպասան Սիրելի բարեկամ և Մի կյանք
Գի դը Մոպասան | Ճարպագունդը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 02, 2015
Rating:
