
Գործողությունը տեղի է ունենում Էպիրոսի մայրաքաղաքում Տրոյական պատերազմից հետո: Գալիս է Օրեստեսը, որը ուղերձ է բերել Պյուրոս արքայի համար: Հույները
վիրավորված են, որ Աքիլլեսի որդին իր մոտ ապաստան է տվել Հեկտորի այրուն և նրա անչափահաս
որդուն՝ Աստիանաքսոսին: Սակայն Օրեստեսին Պյուրոսի պալատ է ձգում ոչ այնքան ուղերձը
փոխանցելու պարտականությունը, որքան արքայի հարսնացու դարձած Հերմիոնեն: Նա գիտի, որ
իրեն մերժած Հերմիոնեն դժբախտ է, որովհետև փեսացուն մինչ այժմ նրան ամուսնության առաջարկ
չի արել: Պյուրոսը, մոռանալով հարսնացուի մասին, հետամուտ է լինում Անդրոմաքեին, որը
սգում է Հեկտորի կորուստը: Պյուրոսը սպառնում է Անդրոմաքեին, որ եթե սա ուշադիր չդառնա
իր հանդեպ, նա հույներին կհանձնի Աստիանաքսոսին:
Օրեստեսը հանդիպում է Հերմիոնեի հետ և իմանում է, որ չնայած բոլոր ստորացումներին, աղջիկը շարունակում է սիրել Պյուրոսին: Ինքը Հերմիոնեն պնդում է, որ
իր սրտում ապրում է միայն ատելությունը: Պատրաստ է հեռանալ Օրեստեսի հետ, սակայն չի
կարող անել դա առանց թագավորի թույլտվության: Օրեստեսը թեթև սրտով գնում է Պյուրոսի
մոտ, իմանալով, որ հարսնացուն նրան թանկ չէ, և Պյուրոսը բաց կթողնի Հերմիոնեին: Իսկ
Պյուրոսը Անդրոմաքեի հետ զրույցից հետո զայրացած, հայտնում է, որ որոշել է հանձնել
նրա երեխային հույներին և ամուսնանալ Հերմիոնեի հետ: Օրեստեսը հուսահատության մեջ է:
Ուզում է իր ընկերոջ՝ Պիլադեսի հետ առևանգել աղջկան: Իսկ Հերմիոնեն մոռանում է նրա
մասին և երջանիկ է Պյուրոսի հետ գալիք ամուսնության առթիվ:
Անդրոմաքեն տեսնում է, որ արքան իսկապես որոշել է հույներին
հանձնել իր որդուն: Նա հաղթահարում է հպարտությունը և գնում է օգնություն խնդրելու
Հերմիոնեից, իսկ հետո ծնրադիր պաղատում է հենց Պյուրոսին: Վերջինս խոստանում է թողնել
երեխային, եթե Անդրոմաքեն նույն իսկ օրը ամուսնանա իր հետ: Անդրոմաքեն ստիպված է համաձայնել,
սակայն ծրագրում է բագինի առաջ արքային հանձնել իր որդուն և նույն պահին ինքնասպան
լինել:
Ցնծացող Պյուրոսը պատրաստվում է հարսանիքի, իսկ մերժված Հերմիոնեն՝
վրեժի: Նա համոզում է Օրեստեսին սպանել Պյուրոսին և խոստանում է դրանից հետո մեկնել
նրա հետ:
Օրեստեսը վերադառնում է և ասում է, որ սպանել է արքային:
Սակայն Հերմիոնեն սթափվել է և անիծում է նրան «ստոր արարքի համար»: Միայն Օրեստեսն
է մեղավոր, նա ատելի է Հերմիոնեին: Չէ՞ որ սպանությամբ չի կարելի հասնել երջանկության…
Խենթացած Հերմիոնեն դաշույնով հարվածում է ինքն իրեն Պյուրոսի
դիակի վրա: Հայտնվում է Օրեստեսի ընկերը՝ Պիլադեսը: Նա ասում է, որ իրենց ուղղությամբ
է գալիս զայրացած էպիրոսցիների մի խումբ: Նրանց գլխավորում է Անդրոմաքեն, որը հրահրում
է նրանց լուծել իր նոր ամուսնու վրեժը: Օրեստեսը հրաժարվում է մեկնել, սակայն իմանալով
Հերմիոնեի մահվան լուրը, ուշաթափ է լինում: Նրան տանում է Պիլադեսը:
Ժան Ռասին | Անդրոմաքե | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 04, 2015
Rating:
