
Սանտա Կլաուսի նախատիպը Նիկոլաուս Հրաշագործն
է: Սուրբը հայտնի էր իր բարեգործությամբ և անանուն նվերներով: Սկզբնապես դեկտեմբերի
6-ին՝ սուրբ Նիկոլաուսի օրը, Եվրոպայի երկրներում ընդունված էր նվերներ անել միմյանց
նրա անունից: Ռեֆորմացիայի ժամանակ, երբ չէր խրախուսվում սրբերի պաշտամունքը, Գերմանիայում
նվերները հանձնվում էին մանուկ Քրիստոսի անունից:
Նիդեռլանդներում սուրբ Նիկոլաուսի հետ կապված ավանդույթը
պահպանվում է ավելի երկար: Նվերները, սակայն, հանձնում են դեկտեմբերի վերջին, որը համընկնում
է Սուրբ Ծննդյան տոներին: Հենց հոլանդացի գաղութարարներն են Ամերիկա բերում սուրբ Նիկոլաուսի
մասին պատկերացումները:
Ամերիկացի գրող Վաշինգտոն Իրվինգը 1809 թ. գրում է «Նյու
Յորքի պատմությունը» գիրքը, որտեղ պատմում է քաղաքի հոլանդական կառավարման տարիների
բարքերի և ավանդույթների, այդ թվում նաև սուրբ Նիկոլաուսի տոնի մասին:
1823 թ. գրող Կլեմենտ Քլարկ Մուրը հրատարակում է «Սուրբ Ծննդյան
նախորդ գիշերը կամ սուրբ Նիկոլաուսի այցը» պոեմը, որի մեջ պատմում է Սանտա Կլաուսի՝
հեքիաթային կերպարի մասին, որը նվերներ է բաժանում երեխաներին:
Սանտա Կլաուսն իր արտաքին տեսքը պարտական է ամերիկացի նկարիչ
Թոմաս Նաստի վրձնին, ով 1863 թ. օգտվում էր այդ կերպարից իր քաղաքական ծաղրանկարներում:
Հենց նկարիչն է հետագայում պատկերազարդ գրքաշար պատրաստում երեխաների համար, որտեղ
ներկայացնում է Սանտա Կլաուսի կենցաղի, բնակավայրի և հագուստի մանրամասները: Նա օժտել
է իր հերոսին սեփական արտաքինի մի շարք գծերով՝ կարճահասակություն, պարարտություն,
բեղեր և մորուս:
Հենց Նաստն է իր նկարներում պատկերել Սանտա Կլաուսի մշտական
ուղեկիցներին՝ ինը եղջերուներին:
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Ձյունե թագուհի
Սանտա Կլաուս
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 25, 2015
Rating:
