
Բադ մայրիկի
բնում ձվից դուրս են գալիս ճուտիկները: Մեկը ուշ է ծնվում: Արտաքուստ նույնպես նման
չէ մյուսներին: Մայր բադիկն անհանգստանում է՝ կարծելով, որ դա հնդկահավի ճուտ է: Սակայն
վերջինս շատ լավ է լողում, անգամ բադիկներից լավ: Թռչունների բակում բոլորը հարձակվում
են խեղճ բադիկի վրա: Անգամ թռչնատերը քշում է նրան կերակրամանից: Մայրը սկզբում պաշտպանում
է նրան, իսկ հետո ինքն է զայրանում անճոռնի ճուտիկի վրա:
Մի օր ճուտիկը չի համբերում և փախչում է ճահիճ, որտեղ ապրում
են վայրի սագերը: Նրանց հետ ծանոթությունը տխուր է ավարտվում: Չնայած որ երկու մեծ
սագեր առաջարկում են նրան իրենց բարեկամությունը, սակայն նրանց սպանում են որսորդները:
Որսաշունը անցնում է ճուտիկի կողքով, այնպես որ սա մտածում է, որ ինքն այնքան այլանդակ
է, որ անգամ որսաշունը չհետաքրքրվեց իրենով: Գիշերը նա հասնում է մի խրճիթի, որում
ապրում են ծեր կինը, կատուն և հավը: Պարարտ բադի տեղ ընդունելով անճոռնի ճուտիկին, կիսակույր
կինը ապաստան է տալիս նրան: Սակայն կատուն և հավը, որոնք հավանում են միայն իրենք իրենց,
ճնշում են անճոռնի ճուտիկին: Չէ՞ որ նա չի կարողանում ձվեր ածել և մլավել: Երբ բադիկը
ցանկանում է լողալ, հավը հայտարարում է, որ դա հիմարությունից է:
Ճուտիկը հեռանում և բնակվում է լճում: Այստեղ էլ բոլորը ծիծաղում
են նրա վրա: Մի օր նա տեսնում է կարապներին և շատ սիրում է նրանց այնպես, ինչպես ոչ
ոքի չի սիրել:
Այնուհետև բադիկը սառչում է սառույցի մեջ: Նրան գտնում է
գյուղացին և տուն է բերում: Երբ բադիկը ուշքի է գալիս, վախից փախչում է գյուղացուց:
Ողջ ձմեռը նա անցկացնում է եղեգներում: Գարնանը նա օդ է խոյանում և տեսնում է լողացող
կարապներին: Նա մոտենում է նրանց և հանկարծ ջրում տեսնում է իր արտացոլանքը: Նա ևս
դարձել է գեղեցիկ կարապ: Ընդ որում կարապներն այն կարծիքին են, որ նա ամենագեղեցիկ կարապն
է: Անճոռնի ճուտիկ եղած ժամանակ նա երազել անգամ չէր կարող այդպիսի երջանկության մասին:
Տես նաև Հանս Քրիստիան Անդերսեն Հեքիաթներ
Հանս Քրիստիան Անդերսեն | Անճոռնի ճուտիկը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 25, 2015
Rating:
