
18.. թ.: Լոնդոն: Պատմությունը հաղորդվում է երրորդ դեմքով:
Պատմողը նոտար Գեբրիել Ատտերսոնն է: Լոնդոնում տեղի են ունենում տարօրինակ դեպքեր:
Էդվարդ Հայդ անունով դիվային մի մարդ, որն անբացատրելի վախ և գարշանք է ներշնչում իրեն
տեսած ամեն մարդու, գործում է մի քանի սարսափելի արարքներ, որոնք անիմաստ և շատ դաժան
են:
Պարզվում է, որ նա ինչ-որ կերպ կապված է հասարակության մեջ
հարգանք վայելող բժիշկ Հենրի Ջեքիլի հետ: Հայդը ժամանակ առ ժամանակ հայտնվում է նրա
տանը, և տան ծառաներին հրամայված է կատարել նրա բոլոր խնդրանքները: Ավելին, բժիշկ Հայդը
գրում է կտակ, որով իր մահվան կամ անհետացման դեպքում պարոն Ջեքիլին է թողնում իր ողջ
ունեցվածը և կարողությունը:
Մի օր բժիշկ Ջեքիլը փակվում է իր սենյակում և դադարում է
երևալ տնեցիների աչքին: Նրանց հետ խոսում է անբնական ձայնով: Ենթադրում են, որ հանցագործ
Հայդը սպանել է Ջեքիլին և չկարողանալով դուրս գալ սենյակից՝ լքել է տունը և այժմ հանդես է
գալիս բժիշկի անունից:
Բժիշկ Ջեքիլի հետմահու
գտնված նամակից Ատտերսոնն իմանում է, որ բժիշկը կատարել է գիտական հայտնագործություն:
Նա պարզել է, որ մարդու հոգեկան պլանում միաժամանակ բնակվում են մի քանի անձինք,
իսկ մարդը այդ անձնանց համատեղ գործունեության արգասիք է: Մինչև վերջ չհասցված
իր գիտափորձի արդյունքում նա կարողացել է գտնել այն եղանակը (հատուկ դեղափոշի), որով
իր ներսում եղած բացասական «Ես-ը» ժամանակավորապես գրավում է գլխավոր դիրք: Հրեշավոր
պարոն Հայդը ինքը բժիշկ Ջեքիլն է, որը մարմնավորվելով հանգիստ իրագործում է իր չարագործությունները:
Սակայն ի վերջո բժիշկն այլևս չի կարողանում վերահսկել իր փոխակերպությունը, ինչը հանգեցնում
է նրան հուսահատության և կործանման:
Ավանդաբար համարվել է, որ անձի երկվության թեման Սթիվենսոնը
ժառանգել է Ֆյոդոր Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ», Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպերից և Էդգար Ալան Պոյի «Ուլյամ Ուիլսոն» նովելից: Բժիշկ Ջեքիլի և պարոն
Հայդի մասին պատմության մեջ կարելի է նաև որոշակի ընդհանրություն տեսնել անգիտակցականի
մասին Զիգմունդ Ֆրոյդի և Կառլ Գուստավ Յունգի տեսությունների հետ: Իր այս վեպով Սթիվենսոնը
էապես խթանել է գիտա-ֆանտաստիկական գրականության զարգացումը (Տես Հերբերտ Ուելս «Անտեսանելի մարդը») և ներշնչել է Հերման Հեսսեին («Տափաստանի գայլ»):
Տես նաև Գանձերի կղզի և Սև նետը
Ռոբերտ Լուիս Սթիվենսոն | Բժիշկ Ջեքիլի և Պարոն Հայդի տարօրինակ պատմությունը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
декабря 15, 2015
Rating:
