
Վեպի գլխավոր հերոսուհին է
Ֆերմինա Դասան: Նա մերժում է իր մանկության ընկերոջ՝ Ֆլորենտինո Արիսայի առաջարկը՝
հասկանալով, որ իրենց պատանեկան սերը սոսկ իր կյանքի մի նաիվ դրվագ է: Քսանմեկ տարեկանում
(այդ տարիքը նա սահմանել է որպես ամուսնության վերջին ժամկետ) նա ամուսնանում է Հուվենալ
Ուրբինոյի հետ: Ուրբինոն բժիշկ է և տարված է գիտությամբ ու ժանտախտի դեմ պայքարի գաղափարներով:
(Այդ ժամանակ Լատինական Ամերիկայում մոլեգնում է ժանտախտը, այնպես որ, ինչպես ասում
է հեղինակը, սիրահարվածության նշանները հեշտությամբ կարելի էր շփոթել հիվանդության
նախանշանների հետ): Նա շատ ռացիոնալ մարդ է, իսկ նրա կյանքը ծայր աստիճան կազմակերպված
ու համակարգված է: Ուրբինոյի սերը հակադրվում է Արիսայի սիրուն: Վերջինիս սերը լի է
հնաոճ ռոմանտիզմով:
Այդ ընթացքում Ֆլորենտինո Արիսան
փորձում է Ֆերմինայի թողած դատարկությունը լցնել ամենատարբեր կանանց հետ պատահական
ու ֆիզիկական կապերով՝ փորձելով հասկանալ, թե որ սերն է ավելի ուժեղ, երկրայինը, թե
երկնայինը: Իր սիրային արկածների շնորհիվ նա հասկանում է, որ կարելի է սիրահարվել մի
քանիսին և չդավաճանել նրանցից ոչ մեկին: Հավատարմությունը պատրանք է, քանի որ ծնվում
է լավ չհասկացված երդմնազանցությունից: Հիվանդ կինը, թերևս, կարող է հավատարիմ մնալ
առհավետ:
Ֆերմինան իմանում է, որ Ուրբինոն
չի եղել այն հավատարիմ ամուսինը, որը թվում էր: Ուրբինոն ազնվորեն խոստովանում է սիրավեպը,
որ ունեցել է արդեն իրենց ամուսնության ընթացքում: Ուրբինոյի մահից հետո Ֆերմինայի
և Արիսայի սերը բռնկվում է նոր ուժով, թեպետ նրանք արդեն երիտասարդ մարդիկ չեն: Դա
այլևս պատանեկան նաիվ զգացմունք չէ, այլ հասուն և կյանքաճանաչ մարդկանց զգացմունք:
Նրանք մեկնում են ծովային ճանապարհորդության
Արիսային պատկանող նավով և երջանիկ են: Մաքսակետերում ստիպված կանգառներից խուսափելու
համար նրանք կախում են դրոշ, որը հուշում է, որ նավի վրա ժանտախտի վարակ կա (վեպի վերնագիրն
այստեղից է): Սակայն այդպիսի դրոշով նրանց չեն ընդունում ետ և նրանք ստիպված են կրկնել
իրենց կրուիզը:
«Իմացությունը և իմաստնությունը
գալիս են, երբ այլևս պետք չեն մեզ»:
Գաբրիել Գարսիա Մարկես | Սերը ժանտախտի օրերին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 26, 2016
Rating:
