
Պոեմի գլխավոր հերոսը՝ Սասանյան արքայազն Խոսրովը, տեսնելով
լճում լողացող Բարդայի հայ արքայադուստր Շիրինին, սիրահարվում է նրան: Շիրինը նույնպես
սիրում է Խոսրովին, սակայն քաղաքական նկատառումներից ելնելով, Խոսրովն ամուսնանում
է Բյուզանդիայի արքայադուստր Մարիամի հետ, իսկ Շիրինը հրաժարվում է նրա հետ արտամուսնական
կապ հաստատել:
Շիրինին է սիրահարված նաև ճարտարապետ Ֆարհատը: Խոսրովը խանդում
է և վեճի է կանչում Ֆարհատին: Սակայն վերջինս չի հրաժարվում երազել Շիրինի մասին: Այդ
ժամանակ Խոսրովը պատվիրում է նրան Բիսուտուն լեռան միջով թունել կառուցել Շիրինի պատվին:
Ֆարհատը համաձայնում է պայմանով, որ Խոսրովը կհրաժարվի Շիրինից:
Ֆարհատը սկսում է աշխատել: Շիրինը այցելում է նրան Բիսուտուն
լեռան մոտ և կաթ է մատուցում: Երբ Շիրինի ձին վայր է ընկնում լեռան քարքարուտի մեջ,
Ֆարհատը ձեռքերի վրա տանում է Շիրինին նրա ամրոցը և վերադառնում է իր աշխատանքին: Խոսրովը,
իմանալով այս հանդիպման մասին, զայրանում է: Նա հասկանում է, որ Ֆարհատի աշխատանքը
մոտենում է ավարտին: Խանդը ստիպում է նրան դիմել ստոր քայլի: Նա կեղծ լուր է հասցնում
Ֆարհատին Շիրինի մահվան մասին: Ֆարհատը վշտից ինքնասպան է լինում:
Պոեմի վերջում Խոսրովը, հրաժարվելով երկրային ունայնությունից,
միանում է Շիրինի հետ: Հանուն Շիրինի հրաժարվում է անգամ գինուց (Շիրինն ասում է, որ
նա կլինի Խոսրովի համար գինի և մատռվակ): Սակայն Մարիամից ծնված Խոսրովի որդին՝ Շիրվեն,
գահընկեց է անում հորը և փակում հրի տաճարում:
Մի գիշեր Շիրվեն ծանր վիրավորում է հորը: Խոսրովը մահանում
է արնահոսությունից՝ չցանկանալով արթնացնել իր կողքին քնած Շիրինին: Զարթնելով և տեսնելով
արյունը՝ Շիրինը սկսում է արտասվել: Լվալով Խոսրովի մարմինը գերչակով և վարդի ջրով,
Շիրինը փոխում է նրա զգեստը և ինքն էլ զգեստափոխվում է: Շիրվեն խնդրում է նրա ձեռքը,
սակայն Շիրինը Խոսրովին թաղելուց հետո հարվածում է իրեն դաշույնով և սպանում, որպեսզի
հայրասպանի բաժին չդառնա:
Պատմական իրողությունները, որոնք աղբյուր են ծառայել պոեմի
համար, նկարագրվում են Ֆիրդուսիի «Շահնամեում»: Հայ պատմիչ Սեբեոսը իր «Պատմության»
մեջ հիշատակում է քրիստոնյա Շիրինին, որը Խոսրովի կանանցից ամենաազդեցիկն էր:
Նիզամի Գյանջավի | Խոսրով և Շիրին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 10, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 10, 2016
Rating:
