
Թուրքական նախավերջին պատերազմից կազակ Մելեխովը վերադառնում
է տուն՝ Վեշենսկայա ստանիցա՝ իր հետ բերելով գերած թրքուհուն: Նրանք ունենում են որդի,
որին որոշում են անվանակոչել Պանտելեյ: Երեխան ժառանգում է մոր արտաքինը՝ թուխ է և
սևաչյա: Հետագայում Պանտելեյ Պրոկոֆևիչը հաջողությամբ շարունակում է հոր գործը՝ ընդլայնելով
ժառանգություն ստացած հողատարածքները: Ամուսնանում է կազակուհի Վասիլիսա Իլյինիչնայի
հետ, որը նրան երկու որդի է ծնում: Ավագը՝ Պետրոն, նման է իր կազակ նախնիներին, իսկ
Գրիգորին նման է հորը: Բնավորությամբ նույնպես անզուսպ ու բռնկուն է: Մելեխովների ընտանիքի
անդամներից են նաև Դունյաշան և Պետրոյի կինը՝ Դարյան:
Գրիգորին սիրահարվում է Ակսինյային, որը Ստեպան Աստախովի
կինն է: Սիրահարները ստիպված են լինում լքել գյուղը և ծառայության անցնել զինվորական
Լիստնիցկու մոտ՝ Գրիգորին՝ կառապան, իսկ Ակսինյան՝ լվացարարուհի: Գրիգորին մինչ այդ
թողած է լինում կնոջը՝ Նատալյային, որը վերադառնում է ծնողների մոտ: Երբ Գրիգորիին
զինվորակոչում են, Նատալիան վերադառնում է ամուսնու ծնողների մոտ: Ակսինյան, որը հղի
է Գրիգորիից, ծննդաբերում է, սակայն երեխան շուտով մեռնում է: Սկսվում է պատերազմը:
Գրիգորին ավստրիացիների հետ ընդհարման ժամանակ սպանում է երիտասարդ ավստրիացուն, և
դա տանջում է նրա խիղճը: Հաջորդ ճակատամարտում վիրավորված Գրիգորին հայտնվում է Մոսկվայի
հոսպիտալում: Վերադառնալով իմանում է, որ Ակսինյան երեխային կորցնելուց հետո մտերմացել
է Լեստնիցկու հետ: Մտրակելով Լեստնիցկուն՝ Գրիգորին վերադառնում է կնոջ՝ Նատալյայի
մոտ: Վերջինս երկվորյակներ է ծնում: Գրիգորին դառնում է հեղափոխական բոլշևիկների ջոկատի
հրամանատար: 1818 թ. գարնանը Դոնում քաղաքացիական պատերազմ է: Գրիգորին թողնում է կարմիրներին:
Նա գլխավորում է կազակների ինքնապաշտպանական ջոկատները, որոնք փորձում են պաշտպանվել
կարմիր գվարդիականների գրոհից: Այդ ընթացքում նորից վերականգնում է իր կապը Ակսինյայի
հետ: Իմանալով այդ մասին՝ Նատալյան որոշում է հեռացնել պտուղը, որով հղի է: Արնազեղումից
նա մեռնում է:
Գրիգորին չի կարողանում փախչել Թուրքիա Ակսինյայի հետ: Վերադառնալ գյուղ, որտեղ կարմիրները
հաստատել են իրենց իշխանությունը, վախենում է: Միանում է կազակների ինքնակազմակերպ
բանդաներին, որոնք շուտով կարմիրների հետ բախումներում պարտություն են կրում: Նորից
վերադառնում է գյուղ, Ակսինյայի հետ փորձում է հեռանալ Կուբան: Սակայն սահմանային ուղեկալի
զինվորներից փախչելու ճանապարհին Ակսինյան մահացու վիրավորվում և մեռնում է: Դեգերումներից
հետո, չսպասելով համաներմանը, Գրիգորին վերադառնում է տուն և տեսնում է որդուն՝ Միշատկային,
որը հիմա միակ բանն է, որ կապում է նրան սև արևի հետ:
Տես նաև Բորիս Պաստերնալ Դոկտոր Ժիվագո, Միխայիլ Բուլգակով
Սպիտակ գվարդիա և Ալեքսանդր Բլոկ Տասներկուսը
Միխայիլ Շոլոխով | Խաղաղ Դոն | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 20, 2016
Rating:
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 20, 2016
Rating:
