
Օրենքը կրում է հույն մեծ գիտնական Արքիմեդի անունը: Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ներգործում է դուրս մղող մի ուժ, որը գործում է ուղղաձիգ դեպի վեր: Այն հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և միտված է դուրս
մղվող մարմնի ծանրության կենտրոնին։
Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված
ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկի մեջ։
Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։
FA= pgV
որտեղ՝ ρ-ն հեղուկի (գազի) խտությունն է, g-ն՝ ազատ անկման արագացումը,
V-ն՝ սուզված մասի ծավալը։ Հեղուկի մեջ գտնվող ցանկացած մարմնի վրա ազդում է երկու ուժ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված դուրս հրող FԱ ուժը (արքիմեդյան կամ Արքիմեդի ուժ) և ուղղաձիգ դեպի ներքև ուղղված Fծ ծանրության ուժը։ Եթե այդ ուժերը հավասար են՝
Fծ=FԱ,
ապա մարմինը հավասրակշռության վիճակում է։ Այս հավասարությունն արտահայտում
է մարմնի լողալու պայմանը։ Որպեսզի մարմինը լողա, անհրաժեշտ
է, որ նրա վրա ազդող ազդող ծանրության ուժը հավասառակշռվի դուրս հրող (արքիմեդյան)
ուժով։ Արքիմեդյան
ուժը կարելի է ներկայացնել
հետևյալ տեսքով.
FԱ=ρհVհg
Համանման ձևով կարելի է ներկայացնել նաև մարմնի վրա ազդող ծանրության
ուժը։ Մենք գիտենք, որ Fծ=mg, որտեղ m-ն մարմնի զանգվածն է, որը հավասար է մարմնի խտության և նրա ծավալի արտադրյալին՝ m=ρV, ուստի
Fծ=ρVg:
Արքիմեդյան և ծանրության ուժերի արտահայտությունները տեղադրենք
Fծ=FԱ հավասարության մեջ.
ρVg=ρհVհg
Հավասարության երկու մասերը բաժանելով
g-ի՝ կստանանք մարմինների լողալու պայմանը նոր տեսքով՝
ρV=ρհVհ։
Արքիմեդի օրենքը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
апреля 17, 2016
Rating:
