
Էկզեկուտոր Իվան Դմիտրիևիչ
Չեռվյակովը թատրոնում դիտում է «Կորնևիլյան զանգեր» ներկայացումը: Ներկայացման ժամանակ
նա փռշտում է և թռչում հարևանությամբ նստած ծերուկին, ի դեմս որի ճանաչում է գեներալ
Բրիզժալովին: Սկսում է գեներալից շշուկով ներողություն խնդրել: Բրիզժալովն ասում է.
«Ոչինչ… Ոչինչ», և շարունակում է դիտել ներկայացումը: Ընդմիջման ժամանակ Չեռվյակովը
նորից մոտենում է գերերալին և ներողություն է խնդրում: Գեներալն ասում է, որ ամեն բան
արդեն մոռացել է, սակայն տհաճ մտքերը չեն թողնում Իվան Դմիտրիևիչին: Գալով տուն պատմում
է կնոջը, թե ինչպես է փռշտացել գեներալի վրա: Կինը վախենում է, բայց իմանալով, որ դա
«ուրիշների» գեներալ է, խորհուրդ է տալիս գնալ և ներողություն խնդրել:
Հաջորդ օրը Չեռվյակովը նոր
մունդիր է հագնում, կտրում է մազերը և գնում է Բրիզժալովի մոտ: Ընդունարանում էկզեկուտորը
նորից ներողություն է խնդրում գեներալից, որն ասում է. «Չնչին բան է…» և սկսում է ընդունել
այցելուներին: Իվան Դմիտրիևիչը կարծում է, թե գեներալը անգամ խոսել իր հետ չի ուզում
և որոշում է, որ այս ամենն այսպես չի կարելի թողնել: Երբ գեներալը ավարտում է այցելուների
ընդունելությունը, Չեռվյակովը նորից մտածում է ներողություն խնդրել: Սակայն Բրիզժալկովը
արդեն չի ուզում նրան լսել, կարծելով, որ սա ծաղր է:
Բրիզժալովը որոշում է, որ այլևս
չի գնա և ներողություն չի խնդրի, այլ նամակ կգրի: Սակայն նամակ չի գրում, այլ ինքն
է երկրորդ անգամ գնում գեներալի մոտ: Բրիզժալովը ցասման մեջ վռնդում է նրան: Էկզեկուտորը
վերադառնում է տուն: Չհանելով իր մունդիրը պառկում է բազոցին և մեռնում է:
Անտոն Չեխով | Չինովնիկի մահը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 24, 2016
Rating:
