
Նկարագրվում է ուսուցիչների խոսակցությունը, որը տեղի է ունենում հայոց դատարկ մնացած դպրոցներից մեկում: Օրիորդ Սևիկյանը պնդում է, որ ազգի հարուստ ու կարող անձինք թույլ չեն տա իր որդիներին այդ ձևով անհետանալ,
մինչդեռ մյուսները
և հատկապես պ. Մեհերյանը,
այն կարծիքին են, որ տաճկահայերի համար երկու ելք է մնում՝ կամ ազգովին կորուստ, կամ հավիտենական ստրկություն:
Ասում են, թե ընդհանուր
գաղթականների կարիքը հոգալու, նրանց հայրենիք վերադարձնելու
կամ Հայաստանում
մնացող սովալլուկների
դրությունը բարվոքելու
համար բավական է հինգ հարյուր հազար ռուբլի: Սևիկյանը համոզված է, որ ազգի հարուստները կարող են այդ գումարը տրամադրել իրենց եղբայրներին:
Խոսակցությունը ավարտվում
է նրանով, որ Սևիկյանը համաձայնում է մատյանով գնալ ներկայանալ Թիֆլիսի հարուստներից Փիլարյանին
և նպաստ խնդրել գաղթականների
համար: Եթե վերադառնա մի կլորիկ գումարով, պ. Մեհերյանը
պետք է ծնկի գա նրա առաջ և ներողություն
խնդրի օրիորդի խոսքերը ծաղրելու համար: Վարժուհիներն
ու վարժապետները
համաձայնում են նրա առաջարկին,
պայմանով, որ նա կվերադառնա
առնվազն 500 ռուբլով, հակառակ դեպքում ինքը պետք է ծնկի գա ուսուցչանոցում: Այսպես Սոփի Սևիկյանը գնում է Փիլարյանի տուն: Սկզբում նրան հայտնում են, որ տիկին և պարոն Փիլարյանները իսկույն դուրս պետք է ելնեն տնից՝ այցելության
գնալու համար: Հեռվից տեսնում է Փիլարյանի
փառավոր ու փայլուն կառքը՝ լծված անգլիական
ահիպարանոց ձիերով: Տեսնելով հիասքանչ կառքը՝ մտածում է, որ անհնար է՝ նրանք գծուծ հոգի ունենան… Վերադառնում է 2 ժամ հետո: Այս անգամ նրան ընդունում են: Ընդունարանում սպասելիս Սևիկյանը պատահաբար
լսում է տիկին Փիլարյանի
վիճաբանությունը ինչ-որ բան կտրելու-չկտրելու վերաբերյալ: Այնուհետև,
երբ Փիլարյանին
ներկայացնում է իր հարցը, վերջինս նրան ասում է, թե ընտանեկան
ծանր խնդրով է զբաղված, որի անհաջող լուծումը մեծ հոգս պետք է պատճառի իրեն, թող նա վաղը գա: Եթե խնդիրը ըստ իր ցանկության
լուծվի, գուցե ինքը ավելի մեծ գումար ստորագրի: Օրիորդ Սևիկյանը հեռանում է՝ մտածելով, որ ամեն ընտանիք իր խնդիրներն ունի, անգամ հարուստները:
Հաջորդ օրը գալիս է նույն ժամին, ինչպես պատվիրել էր տիկին Փիլարյանը: Այստեղ նա տեսնում է իր ընկերուհուն՝ օրիորդ Լուսիկ Փամբուկյանին,
որը երեխաներին
հայերեն դաս է տալիս: Փիլարյանները ունեն շատ երեխաներ: Վերջիններս ունեն զանազան տիպերի վարժուհիներ ու դաստիարակչուհիներ՝ անգլուհի, ֆրանսուհի, գերմանուհի,
ռուս: Նրանք երեխաներին սովորեցնում
են լեզուներ և դաստիարակում
են: Հայերենին
տրամադրված է ընդամենը շաբաթվա մեջ երկու ժամ: Ընկերուհուն
հրավիրել է ամուսինը, որ մի փոքր դեռ հայություն
ունի իր մեջ, իսկ կինը հակառակը, երեխաների հետ անգամ հայերեն չի խոսում: Այս տեղեկություններն անհաճո տպավորություն են թողնում Սևիկյանի վրա: Գալիս է տիկին Փիլարյանը՝ ասելով, որ ցավում է, որ իր խնդիրը իր ուզած լուծումը չստացավ և ծանր վիշտ պատճառեց իրեն, այնուամենայնիվ կարող է մի բան տանել իրենց կողմից խեղճ գաղթականների
համար: Ծրար է տալիս Սևիկյանին, ստորագրում
իր նվերը մատյանի մեջ: Օրիորդ Փամբուկյանը
հետևում է ընկերուհուն մինչև նախասենյակը: Սոփին խնդրում է հայտնել իրեն, թե այդ ինչ մեծ վիշտ էր: Ընկերուհին հայտնում է, որ խոսքը Պետերբուրգից
նոր բերված կառքի ու ձիերի մասին էր: Տիկինը ուզում էր, որ դրանք եվրոպական տարազով լինեն, պոչերի մի մասը կտրվեն, իսկ ամուսինը հակառակում
էր: Սոփին չհավատալով, որ դա էր Փիլարյանի ընտանեկան
ծանր հոգսը, վիրավորված ու հիասթափված, բացում է մատյանը և տեսնում, որ նա ստորագրել է միայն տասը ռուբլի: Հիշելով ուսուցչանոցում արած վիճաբանությունը, թողնում է ընկերուհուն
ու շտապ հեռանում: Ճանապարհին
տեսնում է օրիորդ Լազարյանին,
որն ասում է, որ դեռ շարունակում
են վիճել այդ հարցով ուսուցչանոցում: Սոփին ասում է, որ ինքն այլևս այնտեղ չի գնալու, մատյանը տալիս է Լազարյանին
ու հեռանում: Այդ օրվանից նա այլևս ոչ մի տեղ չի վիճաբանում այն մասին, թե հայ թշվառները
կարող են երբևիցե ազատվել իրենց ճակատագրից:
Մուրացան | Տիկին Փիլարյանի վիշտը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 25, 2016
Rating:
