
Գործողության ժամանակը՝
1930 թթ.: Վայրը՝ Իսպանիա: Քաղաքական հիմքը՝ քաղաքացիական պատերազմն է: Պատմողը Պաբլո
Իբիետեն է: Նա պատմում է, թե ինչպես է ուրիշ բանտարկվածների հետ հայտնվում ընդարձակ
մեծ սենյակում: Սեղանի շուրջ նստած են չորս հոգի քաղաքացիական հագուստով: Բանտվածներից
յուրաքանչյուրի անունն են հարցնում: Պաբլոյին հարցնում են, թե որտեղ է թաքնվում Ռամոն
Գրիսը, որին նա իբրև թե թաքցրել է իր մոտ: Հերոսն ասում է, որ այդպիսի բան չի արել:
Ձերբակալվածներին տանում են: Նրանք իմանում են, որ դա ոչ թե հարցաքննություն էր, այլ
դատ: Դատավճիռը նրանց կհայտնեն բանտախցում: Խուցը հիվանդանոցային նկուղ է: Պաբլոն հայտնվում
է այնտեղ Խուանի և Թոմի հետ: Խուանը շատ երիտասարդ է զրույցների համար: Բացի այդ նա
վախկոտ է: Թոմն իսպաներեն գիտի և նրա հետ կարելի է խոսել: Թոմը պատմում է, որ Սարագոսայում
կառավարական զորքերը գետնին են պառկեցնում մարդկանց և ճզմում նրանց ավտոմեքենաներով:
Մտածում են զինամթերքի խնայողության մասին, բայց բենզինի խնայողության մասին չեն մտածում:
Թոմը հաղթանդամ տղամարդ է, որը խոստովանում
է, որ մրսում է: Պաբլոն ասում է, որ ինքը չի մրսում, բայց արդեն չի զգում իր ոտքերն
ու ձեռքերը: Բացի այդ նրան չի լքում կորստի զգացումը: Նրանից խլել են զենքը, զգեստը…
Երեկոյան ժամը 8-ին նկուղ է
գալիս պարետը երկու կատարածուների հետ: Ասում է, որ երեք կալանավորներն էլ դատապարտված
են գնդակահարության: Հարցնում է նրանց, թե բասկեր չեն արդյոք: Նկուղ է գալիս բելգիացի
բժիշկը, որն ասում է, որ նրանց հետ կմնա մինչև առավոտ: Թոմը թաքցնում է երեսը, Պաբլոյի
գլուխը ցավում է, Խուանը ջղաձգվում է: Նա հարցնում է բելգիացուն, կարելի է արդյոք կենդանի
մնալ առաջին կրակահերթից հետո: Թոմը հարցնում է Պաբլոյին, ի վիճակի է նա արդյոք հասկանալու
իրենց հետ կատարվածը: Թոմն ասում է, որ չի վախենում, բայց նրանից ուժեղ միզահոտ է գալիս:
Բժիշկը շոյում է Խուանին: Խուանը
փորձում է կծել նրա ձեռքը: Պաբլոն ընկղմվում է մոռացության մեջ: Բայց նա ուզում է արթուն
մնալ, որ հասկանա, թե ինչ է կատարվում: Ընկնում է հիշողությունների մեջ: Հասկանում
է, որ շատ լավ էլ ճանաչել է Ռամոն Գրիսին, դա իր քեռին էր, իսկ ինքը միացել է անարխիստներին
և կռվել կառավարական զորքերի դեմ: Բելգիացին առաջարկում է մի քանի խոսք փոխանցել ազգականներին:
Պաբլոն ոչինչ չի ուզում փոխանցել իր սիրելի Կոնչեին, քանի որ իր կյանքը կորցրել է իմաստը:
Առարկաները սկսում են լղոզվել հերոսների աչքի առաջ: Բժիշկն ասում է, որ ժամը 03 :
30 է: Խուանը սկսում է բղավել և վազվզել նկուղով մեկ: Լուսաբացին հերոսներին են հասնում
բակից եկող կրակոցների ձայները: Որոշ ժամանակ անց նկուղ է իջնում լեյտենանտը և չորս
զիվորներ: Թոմը դուրս է գալիս: Խուանին տանում են: Պաբլոյին խնդրում են սպասել: Մեկ
ժամից նրան նորից կանչում են հարցաքննության: Նրան խոստանում են, որ կխնայեն նրա կյանքը,
եթե ասի Ռամոն Գրիսի տեղը: Պաբլոյի վրա անհասկանալի ուրախություն է իջնում: Նա որոշում
է ծաղրել իր տանջողներին և ասում է, որ Գրիսը թաքնվում է գերեզմանոցում: Ճակատագրի
հեգնանքով դա իսկապես այդպես է: Գրիսին սպանում են, իսկ Պաբլոն մնում է ողջ:
Ժան Պոլ Սարտր | Պատը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 20, 2016
Rating:
