
Բիլինաները ձևավորվել
են 11-16-րդ դարերում՝ գերազանցապես
Ռուսաստանի հյուսիսային
շրջաններում։ Նրանց հեղինակները եղել են ժողովրդական
անանուն երգիչներ, որոնք իրենց հորինած երգ-զրույցները բանավոր փոխանցել են հաջորդ սերունդներին։ Բիլինաների առաջին ժողովածուն, որը գրի է առել Ուրալի կազակ Կիրշա Դանիլովը, լույս է տեսել 1804 թվականին «Հին ռուսական բանաստեղծություններ» խորագրով։
Բիլինաների հավաքումն
ու հրատարակումը հետագայում շարունակվում է, ընդհուպ մինչև մեր օրերը։ Բիլինաներն ունեն գեղարվեստական ինքնատիպ առանձնահատկություններ. սկսվում են հատուկ նախերգանքով, և ավարտվում վերջերգով,
հաճախ են հանդիպում չափազանցություններ, կայուն մակդիրներ և համեմատություններ։ Գրվել են անհանգ ոտանավորով։ Բաժանվում են երկու շարքերի՝ կիևյան և նովգորոդյան:
Կիևյան բիլինաների շարքին են պատկանում՝ Սվյատոգորի, Իլյա Մուրոմեցի, Դոբրինյա Նիկիտիչի,
Ալյոշա Պոպովիչի, Վոլխ Վսեսլավիևիչի, Դյուկ Ստեպանովիչի, Դանիլա Լովչանինի և Չուրիլա
Պլյանկովիչի մասին պատումները: Նովգորոդի բիլինաներին են պատկանում՝ Սադկոյի, Միկուլո
Սելյանինովիչի և Վասիլի Բուսլաևիչի մասին պատումները: Բազում բիլինաների կենտրոնում
է իշխան Վլադիմիրը, որին հաճախ նույնացնում են Վլադիմիր Սվյատոսլավովիչի հետ: Իլյա
Մուրոմեցը հիշատակվում է 13-րդ դարի նորվեգական սագայում: Տարբեր քրոնիկներում հիշատակվում
են նաև Ստավր Գոդինովիչը և Ալյոշա Պոպովիչը: Բիլինաների ընդհանուր քանակը հասնում է
չորս հարյուրի:
Բիլինաները միավորում են տարբեր
ժողովրդական տարրեր՝ պատմական, կենցաղային, միֆական և փոխառյալ: Սյուժետային հիմնական
գիծը ռուս դյուցազուների ազատագրական պայքարն է ընդդեմ հիմնական թշնամու՝ թաթար և լիտվացի
նվաճողների: Երկրորդ տարածված մոտիվն է՝ պայքարը կնոջ համար: Կա նաև հրեշների դեմ մղվող
պայքարի մոտիվը:
Բիլինաների կերպարները և սյուժեները
լայնորեն մուտք են գործել ռուս գրականություն և տարատեսակ մշակումների առիթ դարձել
(օրինակ՝ Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» և Լերմոնտովի «Իվան Վասիլիևիչի երգը» պոեմները):
Դյուցազներից յուրաքանչյուրը մարմնովորում է որևէ առաքինություն: Իլյա Մուրոմեցը՝ ուժ:
Նա ուժով երկրորդն է հսկա Սվյատոգորից հետո: Դոբրինյա Նիկիտիչը աչքի է ընկնում դիվանագիտական
տաղանդով: Իշխան Վլադիմիրը նրան հանձնարարում է դիվանագիտական առաքելություններ: Լինելով
բանավոր ավանդության նյութ, բիլինաներն ունեն բազմաթիվ տարբերակներ և ճյուղավորումներ:
Հեքիաթային տարրերը՝ մասնավորապես հրաշապատումները, տեղ են գտնում բիլինաներում, թեպետ
դրանք պատումի գլխավոր հանգամանք չեն: Բիլինաներում երգվում են Կիև, Մուրոմ, Նովգորոդ
և Գալիչ քաղաքները:
Բիլինաներ | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 19, 2016
Rating:
