
Օրան ավանը հայտնի
է հատկապես Մարտին ապոր խնձորի այգով: Խնամքով մշակված այգին խնձոր է մատակարարում ամբողջ շրջանին: Մարտին ապերն ինքն է վաղ տարիքում տնկել այդ խնձորենիները:
Նա քաջ գիտի յուրաքանչյուր ծառի կենսագրությունը: Եվ անգամ քամու կոտրած ճյուղը Մարտին ապորը ծանր վիշտ է պատճառում: Գիշերային
քամին, որից տնքում են ծառերը, ահով է լցնում նրա սիրտը: Բայց ահա մահանում է այգեպանի կինը` Սաբեթ նանը: Այգեպանը ծանր է տանում մենակությունը:
Հիմա նրա կրծքին մշտապես չոքած են թախիծն ու վիշտը: Նրան ապրեցնում
է միայն խնձորի այգին: Մոր մահից հետո դստրերն
ավելի հաճախ են այցելում իրենց հորը, փորձում
են սփոփել նրան: Այգեպանը իր այգում աշխատելու
համար վարձում է կանանց, որոնք պահակ Սահակի հետ հավաքում, տեսակավորում և վաճառում են խնձորը: Կանանց թվում է Նունուֆարը: Մեծ եղեռնի ժամանակ կորցրել է ամուսնուն, երեխաներին,
հարազատ օջախն ու ապաստանել է Օրան ավանում: Նա տոկուն հայուհի է, որն ամենածանր
կորուստներից անգամ չի ընկճվում: Նա
բնությունից օժտված է գրավիչ արտաքինով: Արհավիրքներ տեսած, անդառնալի կորուստներ
կրած և հարազատներ
չունեցող այս կինը հանկարծ հայտնվում է խնձորի այգում:
Սաբեթ նանի մահից հետո Մարտին ապոր կյանքի լույսն ասես մարել էր: Սակայն Նունուֆարի հայտնվելով այդ լույսը նորից է վառվում: Եվ ահա 60 տարեկան Մարտին ապերն ամուսնանում է 30 տարեկան
Նունուֆարի հետ, որը փարատում է
Մարտին ապոր մենակության հոգեմաշ զգացողությունը` դառնալով նրա համար սփոփանքի և ներշնչման կենարար ակունք: Մինչ այդ, այգեպանին
թվում էր, թե Սաբեթ նանի մահով տան բոլոր իրերը քարացել են, բայց Նունուֆարը վերականգնում
է օջախը: Մայրանալու շեմին կանգնած Նունուֆարը
սպասում է մի լուսե էակի, որը պիտի գա ու վերականգնի
իր բոլոր կորուստներն ու կարոտները: Մայրացող կինը դառնում է ավելի հավատացյալ: Նունուֆարի
հոգեկան աշխարհը պարուրվում է քաղցր արբեցումով:
Բայց Նունուֆարի
գողտրիկ սպասումներին
փորձություն է սպասում: Մարտին ապոր դուստրերն
ու փեսաները դավեր են նյութում նրա դեմ և եկեղեցուց տուն գալու ճանապարհին
դստրերը դաժանորեն ծեծում են Նունուֆարին և հասցնում մահվան:
Նոյեմի ամուսինը` Արտուշը, Օրանի ամենամեծ հարուստներից
է: Շահամոլության
անսանձ կիրքը սպանել
է նրա մեջ մարդուն: Նա ինքն է բացում կնոջ շահամոլ աչքերը` մշակելով խնձորի այգին ժառանգելու
կամ կործանելու
բոլոր տարբերակները:
Կորցնելով Նունուֆարին`
Մարտին ապերը կորցնում է նաև աշխարհի հետ իր հոգու կապը: Նա օտարանում
է մարդկանցից
և աշխարհից: Մի առավոտ
խելագարված կացինը ձեռքին հարձակվում է բողբոջած խնձորենիների վրա և սկսում է կոտորել: Նրան համարում են ցնորված: Մեկուսացնում
են և բանտարկում:
Բանտում մեկ ամիս մնալուց հետո մարտին ապերը վախճանվում է: Նոյեմն ու Արտուշը տիրանում են
խնձորի այգուն:
Տես նաև Պապ թագավոր և Մի կյանքի պատմություն
Ստեփան Զորյան | Խնձորի այգին | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 01, 2016
Rating:
