
Ապագա սերունդներին Ռուդոլֆ Շտայների թողած ժառանգությունն
իր բովանդակությամբ ու ծավալով թերևս չունի նմանօրինակը մշակութային աշխարհում: Իր
աշխատություններով և շուրջ վեց հազարի հասնող դասախոսություններով (մեծ մասը սղագրված)
Շտայները ներկայացնում է «անտրոպոսոֆական կողմնորոշվածությամբ ոգեգիտությունը»: Նրա
Երկերի լիակատար ժողովածուն ընդգրկում է շուրջ 350 հատոր, որոնք 1956 թ. սկսած հրատարակում
է «Ռուդոլֆ Շտայների ժառանգության վարչությունը»:
Ժամանակագրություն
1861 Փետրվարի 27-ին Ավստրո-Հունգարիայի Կրալևեչ բնակավայրում
(այժմ Հորվաթիա), երկաթուղային ծառայողի ընտանիքում ծնվում է Ռուդոլֆ Շտայները: Նրա
ծնողները ծագումով Ստորին Ավստրիայից էին: Մանկության և պատանեկության տարիները անցել են Ավստրիայի
տարբեր վայրերում:
1872 Հաճախում է
Վիներ-Նոյշտադտի ռեալական դպրոցը, որն ավարտում է 1879-ին:
1897 Ընդունվում
է Վիեննայի տեխնիկական բարձրագույն դպրոց. ուսանում է մաթեմատիկա և բնագիտություն.
միաժամանակ գրականություն, փիլիսոփայություն և պատմություն: Հիմնավորապես ուսումնասիրում
է Գյոթե:
1882 Գրական գործունեության
սկիզբը:
1882-1897 Իրականացնում
է Գյոթեի բնագիտական աշխատությունների հրատարակումը Քյուրշների «Գերմանական ազգային
գրականություն» մատենաշարում հինգ հատորով: Ներածականները առանձին հրատարակությամբ
լույս են տեսել 1925-ին՝ «Գյոթեի բնագիտական աշխատությունները» խորագրով:
1884-1890 Մասնավոր
ուսուցչություն վիեննաբնակ մի ընտանիքում, որտեղ երեխաներից մեկը տառապում է միկրոցեֆալիայով:
1896 Հրավիրվում
է աշխատակցելու Գյոթեի երկերի «Վայմարյան հրատարակությանը»:
«Գյոթեի աշխարհայացքի իմացաբանական հիմնագծերը»
1888 Հրատարակում
է «Գերմանական շաբաթաթերթը» (դրանում զետեղված հոդվածները): Վիեննա. դասախոսություն
Գյոթեի միությունում՝ «Գյոթեն որպես նոր գեղագիտության հայր»:
1890-1897 Վայմար.
աշխատում է Գյոթեի և Շիլլերի արխիվում. հրատարակում է Գյոթեի բնագիտական աշխատությունները:
1891 Պաշտպանում
է դոկտորի թեզ Ռոստոկի համալսարանում: 1892-ին լույս է տեսնում թեզի ընդլայնված տարբերակը
«Ճշմարտություն և գիտություն» խորագրով:
1894 «Ազատության փիլիսոփայություն»
1895 «Ֆրիդրիխ Նիցշեն, իր ժամանակի դեմ պայքարողը»
1897 «Գյոթեի աշխարհայացքը»
Տեղափոխվում է Բեռլին. հրատարակում է «Գրական հանդեսը» և
«Դրամատուրգիական թղթերը» Օ. Է. Հարթլեբենի հետ համատեղ: Գործունեություն է ծավալում
տարբեր գրական և ստեղծագործական ընկերություններում:
1899-1904 Մանկավարժական աշխատանք Վ. Լիբկնեխտի հիմնադրած
«Աշխատավորների հանրակրթական դպրոցում»:
1900-1901 «19-րդ դարի աշխարհ- ու կենսահայացքները». 1914
թ. լույս է տեսնում դրա ընդլայնված տարբերակը, «Փիլիսոփայության առեղծվածները»: Բեռլինի
Թեոսոֆական ընկերության հրավերով սկսում է անտրոպոսոֆական դասախոսությունների շարքը:
«Միստիկան նոր ժամանակների հոգևոր կյանքի արշալույսին»:
1902-1912 Անտրոպոսոֆիայի զարգացման առաջին փուլը: Դասախոսական
կանոնավոր գործունեություն Բեռլինում և դասախոսական մեծ շրջագայություն ողջ Եվրոպայով.
Մարիա ֆոն Սիվերսը դառնում է նրա կինը և մշտական աշխատակիցը:
1902 «Քրիստոնեությունը որպես միստիկական փաստ և հին աշխարհի
միստերիաները»:
1903 Հիմնադրվում և հրատարակվում է «Լյուցիֆեր», հետագայում՝
«Լյուցիֆեր-Գնոզիս» պարբերականը:
1904 «Թեոսոֆիա»
1904-1905 «Ինչպե՞ս հասնել բարձրագույն աշխարհի ճանաչողության»:
«Ակաշա-խրոնիկայից»: «Բարձրագույն ճանաչողության աստիճանները»:
1910 «Գաղտնագիտության ակնարկ»
1910-1913 Մյունխենում բեմադրվում են «Չորս դրամա-միստերիաները»
1911 «Մարդու և մարդկության հոգևոր առաջնորդություն»
1912 «Անտրոպոսոֆական հոգեօրացույց: Շաբաթական ասույթներ»:
«Մարդու ինքնաճանաչողության ճանապարհը»:
1913 Դուրս է գալիս Թեոսոֆական ընկերությունից, հիմնադրում
է Անտրոպոսոֆական օրացույցը: «Ոգեգիտական աշխարհի շեմը»:
1913-1923 Կառուցվում է առաջին՝ երկգմբեթ Գյոթեանումը Դոռնախում:
1914-1923 Դոռնախ և Բեռլին. ողջ Եվրոպայում անցկացրած դասախոսություններով
Շտայները նոր իմպուլսներ է հաղորդում կյանքի բազմաթիվ ոլորտների՝ արվեստ, մանկավարժություն,
բնական գիտություններ, սոցիալական կյանք, բժշկություն, գյուղատնտեսություն. շարունակվում
է 1912 թ. ստեղծված շարժման նոր արվեստի՝ «էվռիթմիայի» զարգացումը:
1914 «Փիլիսոփայության առեղծվածները»
1916-1918 «Մարդու առեղծվածի մասին»: «Հոգու առեղծվածների
մասին»: Գյոթեի հոգետեսակի հայտնակերպությունը իր «Ֆաուստի» և «Հեքիաթի» միջոցով:
1920 Սկսում է Անտրոպոսոֆական բարձրագույն դպրոցի առաջին
դասընթացը: Միաժամանակ դեռ անավարտ Գյոթեանումում շարունակվում են գեղարվեստական և
դասախոսական միջոցառումները:
1921 Հիմնադրվում է «Գյոթեանում» շաբաթաթերթը:
1922/23 Ամանորի գիշերը հրդեհից ոչնչանում է Գյոթեանումի
շենքը: Նոր բետոնե շինության համար Շտայները կարողանում է ստեղծել լոկ նախնական արտաքին
մոդելը:
1923-1925 Գրում է իր անավարտ մնացած «Իմ կյանքի ուղին» ինքնակենսագրությունը:
1925 Վախճանվում է մարտի 30-ին Դոռնախում:
Տես նաև Ա. Գուրզադյան Ռուդոլֆ Շտայները և նրա «Ազատության փիլիսոփայությունը»
Ռուդոլֆ Շտայներ | Կյանքը և գործը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
января 04, 2017
Rating:
