
Վեպի գլխավոր հերոսն է հիսունութամյա գրող Բրեդլի Փիրսոնը,
որը տենչում է գրել վեպ, բայց դրա փոխարեն սիրահարվում է մի երիտասարդ աղջկա: Նա ունենում
է բազմաթիվ բարդ հարաբերություններ:
Բրեդլին ծրագրում է հեռանալ Լոնդոնից և բնակվել ծովափնյա
մի վայրում, որպեսզի կարողանա գրել իր գիրքը: Նախքան մեկնելը սկսվում են գլխապտույտ
իրադարձությունները: Նախ Բրեդլին սիրահարվում է իր ընկերոջ և գրական ասպարեզում իր
մրցակից Առնոլդ Բաֆինի կնոջը` Ռաքելին: Այնուհետև՝ դստերը՝ Ջուլիանին: Վեպի մյուս հերոսներն
են Քրիստիանը՝ Բրեդլիի նախկին կինը, Ֆրենսիս Մարլոն՝ Քրիստիանի եղբայրը, Փրիսիլան՝
Բրեդլիի քույրը: Վեպը բաղկացած է մի քանի մասերից.
1. Խմբագրի առաջաբան
2. Բրեդլի Փիրսոնի նախաբան,
3. Երեք գլուխներ
4. Բրեդլի Փիրսոնի ետգրությունը,
5. Մյուս հերոսների ետգրությունները
6. Խմբագրի ետգրությունը
Վեպը բացվում է խմբագիր Լոքսիասի կարճ առաջաբանով, որտեղ
սա զգուշացնում է, որ պատմության հիմքում ընկած է իմաստության և արվեստի պայքարը և
բնորոշում է այն արպես սիրային պատմություն: «Քանզի ամեն արվեստագետ տխուր սիրահար
է»:
Երրորդ գլխում Բրեդլին պատմում է Արնոլդի սպանության մասին,
որը պատճառ է դառնում իր ձերբակալության, չնայած, որ ինքն անմեղ է: Վեպի մյուս հերոսների
ետգրությունները կոչված են բացահայտելու իրական պատմությունը: Սակայն դրանք սուբյեկտիվ
մեկնաբանություններ են, որտեղ մարդիկ փորձում են արդարացնել իրենք իրենց և ներկայացնել
գործը իրենց համար շահեկան տեսանկյունից, հետևաբար՝ նաև ստել:
Խմբագրի ետգրության մեջ Լոքսիասը հայտնում է, որ վեպն ավարտին
հասցնելուց հետո Բրեդլին մահանում է բանտում քաղցկեղից: Նա անդրադառնում է չորս հերոսների՝
Ֆրենսիսի, Ռաքելի, Ջուլիանի և Քրիստիանի ետգրություններին և գնահատում է դրանք որպես
կեղծ: Լոքսիասը տպագրել է գիրքը ի պաշտպանություն Բրեդլիի:
«Արվեստն է կարողանում խոսել այն ճշմարտությունների մասին,
որոնք իսկապես կարևոր են: Արվեստը այն լույսն է, որի տակ կարող են ուղղվել մարդու սխալները:
Եվ արվեստից այն կողմ ոչինչ չկա»:
Տես նաև Ուիլյամ Ֆոլկներ Շառաչ և ցասում, Վիրջինիա Վուլֆ
Միսիս Դելոուեյ և Ջեյմս Ջոյս Ուլիս
Այրիս Մերդոկ | Սև արքայազնը | համառոտ
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
мая 12, 2017
Rating:
