
(Հին, շատ հին հեքիաթ)
Երրորդ մաս
1
Սիրելի աղջնակ Լյալեչկան
Հենց նոր էր դուրս
եկել բակից,
Երբ Տավրիկյան փողոցում
նա
Փղին տեսավ հանկարծակի:
Լյալյան վազում է ճչալով:
Իսկ կամրջի տակից մի
կետ
Գլուխն է հանում փնչալով:
Լյալյան լալով հետ
է վազում,
Լյալյան կանչում է
մայրիկին,
Իսկ պատի տակ՝ նստարանին
Նստած է մի մեծ գետաձի:
Լյալյան մի ծառ է բարձրանում
Տիկնիկին իր կրծքին
սեղմած:
Վա˜յ, խեղճ աղջիկ,
անբախտ աղջիկ.
Այդ ո՞վ առջևում երևաց:
Ողորկ մաշկով մի խրտվիլակ
Ժանիքներն է ցցել ահա:
Նա դեպի աղջիկն է ձգվում
Ուզում է հաստատ գողանալ:
Լյալյան ծառից ցատկում
է վար:
Ու հրեշն է ցատկում
նույնպես,
Եվ ճանկելով խեղճ աղջկան
Ծլկում է նա անմիջապես:
Իսկ Տավրիկյան փողոցում
Աղջկան մայրն է սպասում.
-Ո՞ւր է դստրիկն իմ
սիրելի,
Ինչո՞ւ մինչև հիմա
չկա:
2
Գորիլան
Աղջկան առավ,
Փախցրեց ու
Մայթերով տարավ:
Տարավ նրան
Ու տիկնիկին
Եվ պպզեց
Տան տանիքին:
Ծխնելույզին
Թաթը մեկնեց,
Աղջկա դեմքը
Մրով ներկեց:
Մրով ներկեց,
Հենվեց քիվին.
Օրորում է,
Որ նա քնի:
3
Փակեք դռներ, լուսամուտներ,
Թաքցրեք գլուխներ ու
ոտքեր,
Որովհետև գազանները
Ձեզ գտնեն, կպատառոտեն:
Թաքնվել են մարդիկ
ուր ասես.
Ցախանոցում, շան տնակում,
Ոմանք՝ անպետք ճամպրուկում,
Ոմանք՝ կամոդում, սնդուկում:
4
Կգտնվի՞ արդյոք
Մի անվախ խիզախ,
Որ հաղթի դաժան հրոսակներին:
Ո՞վ գազանների
Սև մագիլներից
Մեր խեղճ Լյալյային
կազատագրի:
Ո՞ւր եք դուք, ջահելնե՛ր,
Քաջեր, խիզախներ,
Ինչո՞ւ եք ծլկել
Վախկոտների պես:
Եկե՛ք, վտարե՛ք
Այս գազաններին,
Դժբախտ Լյալյային գտե՛ք,
պաշտպանե՛ք:
Նապաստակի պես դողացող
Պահվել է ով որտեղ
ասես,
Նույնիսկ ծպտուն էլ
չեն հանում:
Լոկ մի քաղաքացի է,
որ
Չի վախենում, չի դողդողում
Ո՛չ առյուծից, ո՛չ
փղերից,
Ո՛չ կատաղի վարազներից:
Այո՛, այո՛, չի վախենում:
Այդ մեկը Վանյա Վասիլչիկովն
է:
5
Նրանք փնչում են, մռնչում,
Կրծոտել, խժռել են
ուզում,
Բայց Վանյան մոտենում
նրանց,
Ատրճանակն է իր հանում՝
Պի՛ֆ-պա՛ֆ:
Ու գայլն ահա
Փախավ եղնիկից էլ արագ:
Գոմեշն է փախչում ու
հևում՝
Բոլորին թողած հետևում:
Հիպոպոտամը ծլկեց նույնպես
Կյանքն իր փրկող վախկոտի
պես:
Եվ շուտով բանակն ահեղ
Ցրվեց, կորավ ինչ-որ
մի տեղ:
Վանյան հաղթեց: Հերոս
է նա:
Փրկեց քաղաքն իր աննման:
Եվ նրան բոլոր բակերից
«Ուռա»-ներ են հասնում
նորից:
Ցնծում է ողջ Պետրոգրադը,
Մեջտեղ հանում շոկոլադը:
Բայց ո՞ւր է Լյալյան:
Նա չկա:
Կորել է հետքը աղջկա:
Գուցե Կոկորդիլո՞սն
ագահ
Կուլ տվեց նրան այս
անգամ:
6
Նետվեց Վանյան գազանների
հետևից.
-Հե՛յ, գազաննե՛ր,
Լյալյային հետ տվեք ինձ:
Աչքերի մեջ նրանց զայրույթ
է ու քեն
Ու թվում է, թե ուր
որ է կպայթեն:
Ի պատասխան՝ մայր վագրն
է մռնչում.
-Ասա տեսնեմ՝ մեզնից
ի՞նչ ես պահանջում,
Երբ դուք ձեզ մոտ՝
ձեր անողոք քաղաքում
Քանի˜ քանիսին եք պահում
վանդակում:
Թե ուզում ես քրոջդ
հետ ստանալ
Նախ ազատիր եղբայրներիս,
քույրերիս:
Ջարդիր նրանց շղթաները
հենց հիմա,
Վանդակներից, կապանքներից
արձակիր:
Երբ տեսնենք՝ մեր սիրելիները
բոլոր
Ազատվել են գերությունից
ձեր դաժան,
Լյալյային քո բաց կթողնենք
մեծ սիրով
Եվ ոխ ու քեն կմոռանանք
մենք այնժամ:
7
Վանյայի շուրջ ամեն
բակից
Մանուկները հավաքվեցին:
-Տա´ր մեզ,- ասին,-
թշնամու դեմ,
Նրանց պոզերից ահ չունենք:
Ու սկսվեց կռիվ մի
մեծ:
Եվ Լյալյա աղջիկը փրկվեց:
8
Եվ ասաց Վանյան.
-Ցնծացեք, գազաններ,
Ձեր գերյալները բոլոր
Շուտով կազատվեն:
Ես վանդակները կջարդեմ,
Ես շղթաները կցրեմ,
Երկաթե ճաղերը բոլոր
Հավերժորեն կկորցնեմ:
Ապրեցեք դուք մեր քաղաքում
Զովաշունչ ու բարեկեցիկ,
Եվ միայն թե, Աստծո
սիրույն,
Էլ մի կերեք դուք ոչ
ոքի:
Ո՛չ թռչնակին, ոչ՛
փիսիկին,
Ո՛չ փոքրիկին, ո՛չ
պապիկին,
Ո՛չ Լյալյայի մայրիկին
Եվ ոչ էլ իմ հայրիկին:
Եվ թող ձեր սնունդը
լինի
Թեյ, թթվասեր, ընկույզ,
կարագ,
Նաև՝ շիլա, տեսակ-տեսակ,
Կերեք՝ ինչքան կկամենաք:
(Հնչեց ձայնը Կոկոշիկի.
Գուցե նաև՝ կրկնակոշի՞կ:
Պատասխանեց նրան Վանյան.
-Ո՛չ մի, ո՛չ մի կրկնակոշիկ):
-Զբոսնեք մեր այգիներում,
Շուկաներում, խանութներում,
Զվարճացեք կրկեսներում,
Կրկես բոլորս ենք սիրում:
Ապրենք մեկտեղ,
Մտերմանանք,
Կռիվ չանենք,
Չօտարանանք:
Հրաժարվենք մեր զենքերից,
Դաշույններից ու սրերից,
Դուք էլ, անշուշտ,
ձեր ահավոր
Սմբակներից ու պոզերից:
Ցուլեր, փղեր, ռնգեղջյուրներ,
Վագրեր, արջեր ու ջայլամներ,
Ձեռք ձեռքի տվեք,
Գնանք պարելու:
9
Եվ խաղաղություն եղավ
աշխարհում,
Վերացան ընդմիշտ քացին
ու հարուն:
Էլ մի վախենա դու ռնգեղջյուրից,
Նա չի տրորի նույնիսկ
մրջյունին:
Համեստ ու հեզ է արդ
ռնգեղջյուրը,
Ո՞ւր է երբեմնի նրա
եղջյուրը:
Քայլում է վագրը քաղաքում
անքեն,
Լյալյան նրանից ահ
չունի արդեն:
Վախեցող չկա էլ գազաններից,
Հրաժարվել են իրենց
զենքերից:
Վանյան սանձում է հովազին
սիրով
Ու սլանում է լայն
փողոցներով:
Կամ էլ նստում է արծվի
մեջքին
Ու մեծ հաճույքով բարձրանում
երկինք:
Վանյային բոլորը, բոլորն
են սիրում,
Մոտենում են ու շոյում,
քսմսվում:
Գայլը ճաշիկ է պատրաստում,
Ճագարը կոշիկ է մաքրում:
Լյալյայի ու Վանյայի
համար
Քարայծը Ժյուլ Վեռն
է կարդում:
Նրանց համար անհուն
սիրով
Գետաձին է երգում օրոր:
Մանուկներն ահա խմբվել
արջի մոտ
Մի-մի կոնֆետ են ստանում
համով:
Տե՛ս, լողում են ու
կատակում
Գայլն ու գառը մի նավակում:
Համերաշխ են ու երջանիկ
Սողուններ, գազաններ,
մարդիկ:
Օրեր առաջ ինձ այցելեց
Կոկորդիլոսը ծանր ու
մեծ:
Տեղ տվի նրան բազմոցին
Եվ անուշ թեյ պատվեցի:
Այդ պահին Վանյան ներս
վազեց
Գրկեց նրան ու գուրգուրեց:
Ահա և օրը մոտեցավ.
Գայլն այսօր ունի տոնածառ:
Եկեք մենք էլ շատ չուշանանք,
Գնանք մեկտեղ ուրախանանք:
Թարգմանությունը՝ Յուրի
Սահակյան
Տես նաև Չուկովսկի Հեքիաթներ
Կորնեյ Չուկովսկի | Կոկորդիլոսը
Reviewed by ՏԱՐԸՆԹԵՐՑՈՒՄ
on
сентября 09, 2019
Rating:
